Դատարան հանձնված քրեական վարույթների աճ, շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի վերականգնում. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

24.02.2025 20:12
566

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:

Մասիս Պողոսյանը ներկայացրել է Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված և մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին:

Այս համատեքստում Սյունիքի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2472 քրեական վարույթ (2023 թվականին՝ 2160 քրեական վարույթ), մարզի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 371 քրեական վարույթ՝ 398 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 208 քրեական վարույթ՝ 242 անձի վերաբերյալ):

2024 թվականին դատարաններում ավարտվել է 362 քրեական գործ՝ 379 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 187 քրեական գործ՝ 220 անձի վերաբերյալ), 326 քրեական գործով 361 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ (2023 թվականին՝ 167 քրեական գործով՝ 183 անձի վերաբերյալ):

Մարզի դատախազի տեղեկացմամբ, 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով հանցագործությամբ պետությանը և համայնքին պատճառված 39 միլիոն 331 հազար դրամ վնասից վերականգնվել է 25 միլիոն 662 հազար դրամը (2023 թվականին` 793 հազար դրամ):

Մասիս Պողոսյանը, անդրադառնալով 2024 թվականին պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքներին, նշել է, որ դրանց արդյունքում վերականգնվել է 33 միլիոն 695 հազար դրամ (2023 թվականին՝ 14 միլիոն 570 հազար դրամ), դատարան է ներկայացվել 8 հայցադիմում:

«Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիոն դրամ»,- ընդգծել է Սյունիքի մարզի դատախազը՝ հավելելով, որ դատախազական ներգործության արդյունքում՝ 18,9237 հա վարելահող է վերադարձվել սահմանամերձ Տեղ բնակավայրին:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը մարզի դատախազին հանձնարարել է շարունակել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազություն 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40