Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը

18.06.2026 19:19
348

«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։

Մեղադրողը միջնորդության մեջ որպես հիմնավորում նշեց, թե Բագրատ սրբազանի դիրքը, հեղինակությունը հասարակությունում թույլ են տալիս ողջամտորեն ենթադրել ու կասկածներ հայտնել, որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է կատարել այնպիսի արարքներ, որոնք կարող են խոչընդոտել գործի քննությունը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ի պատասխան նշեց՝ հնարավոր չէ խոչընդոտել մի բան, ինչն անհայտ է։ Պաշտպաններն ընդգծեցին՝ անընդհատ խոսվում է Բագրատ սրբազանի իրավունքների սահմանափակման մասին, բայց սահմանափակվում են այն բազմաթիվ հավատավորների իրավունքները, որոնք չեն կարողանում շփվել սրբազանի հետ։

«Դատարանին չեմ խնդրելու մեղմ խափանման միջոց կիրառել, պահանջում եմ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը։ Դուք որոշեք՝ ինչ որոշելու եք, մենք կանդրադառնանք ձեր որոշումներին մեր բողոքներով»,- մինչ դատարանի որոշման հրապարակումը հայտարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նա նաև միջնորդություն ներկայացրեց թույլ տալ Բագրատ սրբազանին մասնակցելու Մայր տաճարում կիրակնօրյա պատարագներին, որը դատավորը բավարարեց։

Բագրատ սրբազանն իր հերթին հայտարարեց, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ հակաահաբեկիչներ։

«Այն, որ մենք ահաբեկիչ չենք, անքննարկելի փաստ է, որ ուզեինք էլ, չէինք կարող լինել։ Ոչ թե մենք ենք ահաբեկիչ, այլ իշխանություններն են ահաբեկված»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

 

Սրբազանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում հավաքվածները սկսեցին վանկարկել. «Ամոթ, ամոթ»։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։

Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40