Դատարանը որոշել է դադարեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները

17.12.2020 18:40
3731

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը:

«Գեղամ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Հիմնադրամների մասին օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ: Երբ Գևորգյանի թեկնածությունը դրված էր ռեկտորի պաշտոնում, հոգաբարձուների խորհուրդն այդ մասին տեղյակ չի եղել, Գևորգյանը պաշտոնապես չի զգուշացրել, որ ինքն այլ աշխատանք է իրականացնում, և առկա է եղել օրենքի առերևույթ խախտում: Այդ հիմքով ես դիմեցի դատարան` երկու պահանջով` բեկանել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նրա ընտրվելու որոշումը, երկրորդ` պահանջեցի դադարած համարել նրա լիազորություններն ընտրման պահից: Դատարանը բավարարեց պահանջները»,- ասաց Հեքիմյանը:

Գեղամ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշմանը դեռ չի ծանոթացել, սակայն հավելեց, որ այն, որ ռեկտորի ժ/պ ընտրման պահին ունեցել է այլ աշխատանք, եղել է բաց և հրապարակային տեղեկություն:

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել 2019թ. մայիսի 30-ին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40