Դավիթ Բաբայան. Ոչխարի վերջը խորովածն է, լավ իմացեք

15.05.2023 17:42
873

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հետևած Շ. Միշելի հայտարարություններից հետո Արցախում զզվանքի ու գարշանքի տրամադրություններ են։

«Գիտենք՝ ով է Միշելը։ Ընդհանրապես նման մարդկանց առկայությունը  ժողովրդավարական համակարգում խայտառակություն է։ Բայց դրա մասին չենք խոսում։ Նա արեց այն, ինչ Չեմբեռլենը 1930 թվականին՝ ծախելով ժողովրդավարական Չեխոսլովակիան Նացիստական Գերմանիային»,-Panorama.am-ի հետ զրույցում ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարություններն այսպես գնահատեց Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Արցախցի գործչի խոսքով, Միշելն այդ հայտարարությամբ արդարարեց 2020 թ. Ադրբեջանի ագրեսիան, անցակետի տեղադրումը։

«Միգուցե այսպես կոչված ժողովրդավարական հանրությունն է Ադրբեջանին դրդել նման քայլերի։ Այս ամենը շատ տհաճ է, զզվելի է։ Դրանով վերջ դրվեց ժողովրդավարությանը, ցույց տվեց, որ իրենք կոռումպացված, մարդասիրական արժեքներ չունեցող մարդիկ են»,-ասաց Բաբայանը։

Միաժամանակ արցախցի գործիչը շնորհակալություն հայտնեց ԵԽ նախագահին ճիշտն ասելու ու խաղաքարտերը բացելու համար։

«Մնացել է 2-3 ստորակետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սպասում են Հայաստանի իշխանության, հասարակության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի արձագանքին ու դիրքորոշմանը։

Նրա խոսքով, այսօր Արցախում չկա մի մարդ, որը ցանկանում է՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իշխանությունը պետք է բաց խոսի հասարակության հետ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40