Դավիթ Բեկ գյուղի մանկապարտեզը՝ նորոգված ու ավելի հարմարավետ

09.10.2021 21:11
1707

Հոկտեմբերի 9-ին սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղական բնակավայրում տեղի է ունեցել գյուղի մանկապարտեզի վերաբացման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: Համայնքի ղեկավարը տնօրենի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզի խմբասենյակներում, ծանոթացել շենքային, գույքային և ուսումնադաստիարակչական պայմաններին: Տնօրենի ներկայացմամբ՝ մանկապարտեզում կեցության, ուսումնառության ու ստեղծագործական ձիրքերի զարգացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Անճանաչելիորեն փոխված նախադպրոցական այս կառույցը հոկտեմբերի 1-ից արդեն իսկ իր տանիքի ներքո է համախմբում 14 նախադպրոցականների և առավել գեղեցիկ ու հարմարավետ պայմաններում կազմակերպում նրանց կրթությունն ու հանգիստը:

Մանկապարտեզն ամբողջովին կահավորվել է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության աջակցությամբ, իսկ անհրաժեշտ կենցաղային և գրասենյակային պարագաններով ապահովվել՝ համայնքի միջոցներով:

Մանկապարտեզի վերանորոգումն ու վերակառուցումը իրականություն է դարձել համայնք-պետություն համագործակցության արդյունքում:

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 23 719 560 ՀՀ դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 65% կամ 15 417 714 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 35% կամ 8 301 846 ՀՀ դրամ

????Շինարարական կազմակերպությունը՝ «ՎԻԿԱՐՏ» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40