«Դավիթ Բեկ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության հերթական հայրենանվեր նախաձեռնությունը

12.09.2019 14:39
1603

Մայիսի 27-ին կայացած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ «Հայաստանի Հանրապետությունում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնում» ծրագրի շրջանակում հուշագիր ստորագրվեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (գործադիր տնօրեն` Կարեն Վարդանյան) եւ «Դավիթ Բեկ» (նախագահ` Գագիկ Մելքումյան) տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների միջեւ` Կապանի թիվ 6 եւ թիվ 13 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ տեղադրելու մասին։ 

Սեպտեմբերի 12-ին հուշագիրը կյանքի կոչվեց։ Ինժեներական լաբորատորիա նախ տեղադրվեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ սա 283-րդ «Արմաթ» լաբորատորիան է հանրապետությունում եւ հավելեց, որ ինժեներական լաբորատորիաները հնարավորություն են տալիս դպրոցականներին` ծանոթանալու բարձր տեխնոլոգիական գիտելիքների, առնչվելու ռոբոտաշինության հիմունքներին, նաեւ սովորելու եռաչափ մոդելավորում, աշխատելու եռաչափ տպիչով, շաղափային եւ լազերային հաստոցներով։

«Անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն կընտրի դպրոցականը, ինժեներական լաբորատորիայում ստացած հմտությունները եւ կարողությունները նրան անհրաժեշտ են լինելու ապագա աշխատանքում», - զրույցի ավարտին ասաց Սեդրակ Վարդանյանը, իսկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Սյունիքի մարզի համակարգող Վարդուհի Անդրեասյանը փոխանցեց, որ  մարզում գործում է 22 լաբորատորիա, դրանց այսօր ավելանում է երկուսը։

Կրթօջախում լաբորատորիան տեղադրելուց հետո, դպրոցի դահլիճում Սեդրակ Վարդանյանը դպրոցականներին ներկայացրեց ինժեներական լաբորատորիաների գործունեության հիմունքները, նպատակներն ու խնդիրները, հետաքրքրվեց աշակերտների նախասիրություններով, նրանց նախընտրած մասնագիտություններով, մանրամասնեց բարձր տեխնոլոգիաների յուրաքանչյուր մասնագիտությամբ աշխատելու դեպքում։

Վերջում կրթօջախի տնօրեն Մարինե Դավթյանը երախտագիտություն հայտնեց ծրագրի մասնագետներին` իրենց դպրոցում բարձր տեխնոլոգիաներին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար։

Օրվա երկրորդ կեսին ինժեներական լաբորատորիա տեղադրվեց նաեւ Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40