Դավիթ Դանիելյան. «Մենք պետք է անենք հնարավոր բոլոր քայլերը մեր Հայրենիքի անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար»

21.09.2022 13:52
1507

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով:

Մեր Հայրենիքի պատմության բոլոր էջերը գրված են արյունով` մեր հայրերի ու եղբայրների արյունով: Կարծում եմ, շատերին է այցելում այն միտքը, թե «մի՞թե արժանի եմ ապրել այս լույս տղաների կյանքի գնով»:

Սակայն այս հարցը չպետք է հնչի որպես պարսավանք ու նախատինք, այս հարցը պետք է հնչի, որպես ուղենիշ:

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ ապրում ենք արյունով սնուցված հողում, մեր ուրախությունների հետևում մայրերի լացն է, իսկ մեր երեխաների ծիծաղի հետևում զինվորների ընդհատված ճակատագրերն են:

Մենք ապրում ենք դժվարին պատմական փուլում, երբ ողջ աշխարհը ցնցումների և ցավոտ բախումների մեջ է: Այս դժվարին փուլում մենք պետք է անենք հնարավոր բոլոր քայլերը մեր Հայրենիքի անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Լինենք արժանի մեր նահատակներին,

Լինենք արժանի մեր Եղբայրներին,

Լինենք արժանի մեր Անկախությանը»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40