UNIFIL բազայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմավորել է Հայկական զորախմբի հրամանատար մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Շարանցումից հետո նախարար Տոնոյանի հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։
Հանդիպման վերջում նախարարը գրանցում է կատարել հյուրերի մատյանում, միասին փոխանակել են խորհրդանշաններ։ Ավարտին Դավիթ Տոնոյանն ուղևորվել է հայ խաղաղապահների ծառայության սեկտոր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ուղևորվել է Լիբանան:
1in.am