«Դավիթբեկյան խաղեր» 2022

26.07.2022 12:52
1377

Հուլիսի 25-ին պաշտոնապես մեկնարկեց «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ -փառատոնը։

Հայաստանի տարբեր բնակավայրերից ինը թիմ (մրցույթին մասնակցող ութ և դիտորդի կարգավիճակ ունեցող մեկ) երկար ճանապարհ էր կտրել ու հասել Կապանի «Գանձասար» ճամբար, որը շրջապատված է Դավիթբեկյան վայրերով՝ մի կողմում Վահանավանքն ու Հալիձորի բերդն են, մյուսում՝ Բաղաբերդը։

Բացման արարողությունից առաջ թիմերը մի քանի ժամ ունեին՝ վրանները տեղադրելու, սնվելու և միմյանց հետ ծանոթանալու համար։

Մրցույթի բացման արարողությունը մեկնարկեց ժամը 20:00-ին՝ հաղորդավարի ողջույնի խոսքով։

Ելույթներով հանդես եկան «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ի համանախագահ, մրցույթի գաղափարի հեղինակ Արմեն Ղազարյանը, «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ի նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ամրոց» ազգային արժեքների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բունիաթյանը, Կապանի փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանը։ Այնուհետև ներկայացան թիմերը։

Բացման արարողության ելույթներին հաջորդեց շուրջպարը՝ ի նշան համազգային միասնության և համախմբման։

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնի առաջին օրն ավարտվեց խարույկի շուրջ՝ ազգագրական ու ժողովրդական երգերի կատարմամբ։

«ԱՐԿ Մեդիա» նախաձեռնության լրագրական թիմ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40