Դավիթբեկյան խաղեր 2025-ը Սյունիքում ավարտվեց 18 թիմի մասնակցությամբ․ Լուսանկարներ

20.08.2025 12:27
503

«Դավիթբեկյան խաղեր 2025»-ն արդեն իրականություն է։ Սյունիքի մարզի Վանեք համայնքում ավարտվեց «Դավիթբեկյան խաղեր»-ը, որը 4-րդ տարին անընդմեջ համախմբում է 14–17 տարեկան պատանիներին Հայաստանի բոլոր մարզերից։ Հայրենասիրությունը, մրցակցությունն ու միասնականությունը մեկ հարթակում հավաքեց 180 մասնակից, այս անգամ թիմ կար նաև արտերկրից։

 «Այս տարի աննախադեպ մասնակցություն ունենինք։ Խոսքի փոխարեն ուզում ենք գործել և դառնալ ուժեղ ու կայուն պետության կայացման մասնակից։ Պետք է արձանագրենք, որ տարեց տարի թիմերի պատրաստվածությունն ավելի է լավանում և, իսկապես, ուժեղ թիմեր ունեինք։ Ուրախ ենք, որ այն հմտություններն ու կարողությունները, որ դրվում են Դավիթբեկյան խաղերի հիմքում, թիմերն ընկալում են և ամբողջ տարվա ընթացքում պատրաստվում», – Aysor.am-ին ասաց խաղերի ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանը։

2025 թվականի խաղերն առաջին անգամ անցկացվեցին երկու փուլով։ Նախնական փուլերում հաղթող ճանաչված  թիմերը պայքարեցին եզրափակչում։ Եզրափակիչ անցած  6 թիմից  խաղերի հաղթողը «ՈՄԱ Կապանը» թիմն է։ 

«Թիմերը ոչ թե մրցում էին, այլև Կապանում մի նոր պատմություն էին գրում։ Հիշարժան պահերը շատ են, սակայն ամենակարևորը պատանիների միջև ուժեղ ընկերական կապերի ստեղծումն է, որը հետագայում իրենց միայն օգնելու է։ Միակ առաջարկս է, որ խաղերն ավելի երկար տևեն»,– ասաց հաղթող թիմի մարզիչ Ալեն Պողոսյանը։

Թիմերը 14 մրցույթում իրենց ուժերը չափեցին՝ շախմատից մինչև Խուստուփի գագաթի հաղթահարում։ Մրցույթներն այնպես են կազմված, որ  թիմերը պետք է կողմոնորշվեն՝ ինչպես օգնել դիմացինին, քանի որ մրցույթն հաջողված է համարվում, եթե անցնում են բոլոր մասնակիցները:

«Մեր պաշտպանությունն ուժեղացնելու համար պետք է ունենանք հզոր բանակ, իսկ հզոր բանակի հիմքում ուժեղ երիտասարդությունն է։ Դուք այդ հայրենասեր երիտասարդներն եք։ Մեր գերնպատակը ոչ միայն մրցույթում առաջին տեղ գրավելն է, այլև միասնական հաղթանակն ու ամուր պետականություն ունենալը։ Երկիր-ամրոցի համար մեզ անհրաժեշտ է ազգ-բանակ», – ընդգծեց խաղերի կայացմանն աջակցող «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բունաթյանը։

Մարմնով, հոգով և մտքով ուժեղ սերունդ, քանի որ խաղերը ոչ միայն մրցույթի, այլև գաղափարական դաստիարակության վայր են։

«Ամենից առաջ այստեղ խոսում է հայը, հայրենասիրությունը, ազգապահպանությունը։ Տեսա հուզիչ նվիրում․ երիտասարդները մեզ հարցեր էին տալիս ու ստանում պատասխաններ, որոնք զորացրին  թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես», – ասաց Կապանի հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։

ՀՀ վաստակավոր երգիչ Արսեն Գրիգորյանը Դավիթբեկյանի անփոխարինելի ընկերներից է, որ թեև ամենօրյա ռեժիմով չի մասնակցել, բայց խաղերի գաղափարակից ընկերն ու արժեհամակարգի կրողն է։

«Շատ կան տարբեր տեսակի ճամբարներ ու միջոցառումներ, բայց քիչ են, որտեղ հիմքում դրված է գաղափարը՝ միասնական լինելու և սիրով լցված լինելու։ Ի դեպ՝ ոչ միայն մասնակիցների, այլև թիմերի մարզիչների միջև։ Մեզ հաղթելու համար սերն է պետք, իսկ Դավիթբեկյան խաղերի հիմքում սերն է՝ առ հայրենին, ընկերն ու հայ մարդը», – ասաց Արսեն Գրիգորյանը։

Կազմակերպիչները հայտարարում են, որ ցանկանում են այս միջոցառումը դարձնել ոչ միայն մարզային ու հանրապետական, այլև մշտապես աճող ու ամրացող շարժում, որից դուրս կգան գիտակից քաղաքացի, զինվոր և առաջնորդ։ Դավիթբեկյան խաղերն անցկացվում են Հայաստանի հարավային սահման Սյունիքում, քանի որ, ըստ Դավիթբեկյան խաղերի թիմի, Սյունիքը մեր հանրապետության կարևոր մասնիկն է, որին պետք է ծանոթանան Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները, ճանաչեն ու պահեն իրենց հայրենիքի կարևոր հատվածը։ 

aysor.am

Այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը

22.09.2026 17:53

Գրքի շնորհանդես Վահանավանքում

22.09.2026 16:50

Լեզվական դիտողություններ Հայոց լեռնաշխարհում Նոյյան տապանի վկայությունների մասին

22.09.2026 16:45

Այցելեցինք Նավս սրբազան լեռան գագաթ, որ հեթանոս աստվածների բնակատեղին էր․ իսկապե՞ս Նոյի տապանը բախվել է  այդ լեռնագագաթին

22.09.2026 15:47

«Անկախություն՝ մեր նվիրական արժեքը»․ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին

22.09.2026 12:53

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը․ ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա. Վահե Հովհաննիսյան

22.09.2026 12:47

Ֆիլմի առաջնախաղ Քաջարանում

22.09.2026 12:30

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

22.09.2026 11:12

Հայաստանն ունի՞ ընտրության հնարավորություն էներգետիկ դիլեմայի հարցում․ Независимая Газета

22.09.2026 11:02

ԶԼՄ-ները Թրամփի ելույթը հեռարձակել են առանց ձայնի

22.09.2026 10:44

Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ HRW

22.09.2026 10:34

Մենք պետության տեր և քաղաքացի լինելու անսասան կամք ունենք. վարչապետի ուղերձը

21.09.2026 21:11