Դե յուրե էլ պիտի սառեցնենք, եթե այսպես շարունակվի. Փաշինյանը` ՀԱՊԿ-ի մասին

28.02.2024 20:49
703

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանն այդ մասին խոսեց այսօր խորհրդարանում՝ պատասխանելով ընդդիմադիրներից մեկի հարցին՝ ի՞նչ է կատարվում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում։

«Մենք հարց ենք տվել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, և մինչև այսօր պատասխան չենք ստացել, ինչը սպառնալիքներ է ստեղծում»,- հայտարարեց Փաշինյանը, հավելելով, - «ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար»։

Պնդելով, որ այս հարցի հստակեցման շուրջ ռազմական կառույցի հետ բանակցություններն անցած տարիներին արդյունք չեն տվել, Հայաստանի վարչապետը հայտարարեց. - «Հիմա մենք դե ֆակտո ենք սառեցրել {անդամակցությունը}, և եթե էս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, ի՞նչ անենք ուրիշ: 23 թվականն էլ անցավ, մենք պետք է դիրքավորվենք»։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը նպատակ չունի ՀԱՊԿ-ին ներքաշել ռազմական կոնֆլիկտի մեջ, սակայն դաշինքի անդամ երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է, «այդտեղ երևում է այդ կազմակերպության լրջությունը»:

«Մենք չենք ասել՝ եկեք ռազմական խնդիր լուծեք, ասել ենք՝ քաղաքական և դիվանագիտական գնահատական տվեք և պատասխանեք մեկ հարցի, թե որն է ՀՀ տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն օրերս Փարիզում հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Նա կրկին քննադատել էր Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Ռուսական կողմը պարզաբանումներ է պահանջել ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ՝ շեշտելով՝ հայկական կողմը պետք է հստակեցնի՝ ինչ է իրականում թաքնված այդ հայտարարության հետևում։

azatutyun.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24