Դեռ հարց է՝ իրավական հնարավորության դեպքում ովքեր ավելի շուտ և մեծ հանրահավաքներ կանցկացեն. Փաշինյան

22.06.2020 23:54
1145

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ որոշ մարդիկ  պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա։ Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, հեղափոխության կողմնակիցները զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի՝ հավաքների սահմանափակմանն առնչվող հարցին:

Լրագրողը նկատել էր, որ ընդդիմախոսները պնդում են, թե վարչապետն օգտագործում է համավարակի այս բարդ փուլն ու արտակարգ դրության ռեժիմը՝ քաղաքական հարցերի լուծման համար, մասնավորապես՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը, ՍԴ ճգնաժամի հարցը խորհրդարանում լուծելու նախաձեռնութունն արագ իրականացվում են այն պարագայում, երբ հավաքներն արգելված են և մարդիկ փողոցում չեն կարող դժգոհություն արտահայտել:

Փաշինյանն արձագանքեց՝ հավաքները, այո, սահմանափակված են: Եվ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքով հավաքներ անցկացնել չի կարելի: «Բայց ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից, իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 5, 10, 20 կամ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ սա պետք է հաշվի առնել: Եվ կարծում եմ, որ քիչ չեն այդ մարդիկ: Պետք է շնորհակալ լինեն այն մարդիկ, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, կարծում եմ, որ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ»,-ասաց վարչապետը:

Նրա կարծիքով՝ այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու իրենց ուժը: «Եթե հանրահավաք ասելով՝ նրանք նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց՝ 10 հազար դրամով հրապարակ բերելը, և եթե նրանց հույսը դրա վրա է, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն թե արտակարգ դրության ժամանակ, թե դրա ավարտից հետո: Դա որևէ կապ չունի: Իսկ հիմա մենք խնդիր ենք դրել, որ մարդիկ հնարավորինս քիչ վարակվեն »,-ասաց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ իրավական հնարավորության ի հայտ գալու պարագայում դեռ հարց է՝ հեղափոխության կողմնակիցնե՞րը, թե՞ կառավարության հակառակորդներն ավելի շուտ, ավելի շատ  և ավելի մեծաքանակ հանրահավաքներ կանեն: «Եվ դեռ հարց է՝ ովքեր ավելի կոնկրետ, շատ ավելի գործնական, շատ ավել արագ հարցեր կլուծեին կամ դեռ կլուծեն այդ հանրահավաքների միջոցով: Կապրենք, կտեսնենք »,-եզրափակեց վարչապետը:

Աննա Գրիգորյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40