ԴԵՌԵՎՍ ԱՆՈՐՈՇ Է «ՍՅՈՒՆԻՔ ՖՈՒԴԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

04.09.2018 19:36
1607

Սեպտեմբերի 3-ին իրենց վրդովմունքն արտահայտելու համար Սյունիքի մարզպետարան էին եկել Կապանում գործող «Սյունիք ֆուդ» ընկերության մի խումբ աշխատակիցներ. վերջիններիս հանդիպեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: 

Պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության աշխատակիցները պահանջում են իրենց վերջին 2 ամսվա աշխատավարձը, որը չեն ստացել: Նրանք (ներկայումս չեն աշխատում) նաեւ հետեւյալ հարցերի հստակ պատասխանն էին ուզում լսել՝ աշխատելո՞ւ է, արդյոք, «Սյունիք ֆուդը», թե՝ ոչ, շարունակե՞ն սպասել, թե աշխատանք փնտրեն: Չնայած աշխատավայրը թողնելուց հետո էլ նրանք հիմնականում գործազուրկ կդառնան, քանի որ Կապանում կանանց աշխատատեղերի մեծ խնդիր կա: 
Կարեն Համբարձումյանը նշեց, որ գիտի առկա իրավիճակի մասին եւ մտահոգված է, որ այն հնարավորինս արագ շտկվի. ինքը նախորդ շաբաթ հանդիպել է ընկերության տնօրենի հետ, ով հավաստիացրել էր, որ կմարի աշխատավարձի պարտքերը, ինչը չէր կատարվել ու տեղիք էր տվել աշխատակիցների նման բողոքի ակցիայի: 
Մարզպետը նաեւ տեղեկացրեց, որ այժմ թե՛ ինքը, թե՛ տնօրենը, թե՛ կառավարությունը ներդրող են փնտրում, ներդրումներ են պետք՝ առկա վարկային պարտավորություններն ու աշխատավարձի պարտքերը մարելու, ինչպես նաեւ արտադրությունը շարունակելու համար: Գործարարը, որի հետ վերջերս ներդրումների պայմանավորվածություն կար ու սկսել էին համագործակցել, այժմ միայն արտադրած պահածոներն իրացնելու պատրաստակամություն է հայտնել: «Կարեւորում եմ, որ գործարանն անպայման սկսի աշխատել, այն զբաղվածության լուրջ խնդիր է լուծում Կապանում, բայց այս պահին ինձ համար մտահոգիչ է նաեւ, որ ներկա ամառային ակտիվ շրջանում մթերում չի կատարվում, հումք չի կուտակվում… Եթե վաղը ներդրող գտնվի ու փորձի աշխատել, ի՞նչ պետք է արտադրի: Ուստի, առաջնային է նաեւ այն, որ գործարանը հնարավորինս շուտ սկսի մթերում իրականացնել», - ասաց մարզի ղեկավարը: Նա խոստացավ, որ գալիք շաբաթ մայրաքաղաքում կրկին կառավարության ներկայացուցիչների հետ կքննարկի հարցը:

syunik.mtad.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40