Դեռևս տեղեկություններ չկան COP29-ին ՀՀ ներկայացուցիչների մասնակցության մասին․ Հաջիև

12.11.2024 11:18
564

Հայկական պատվիրակությունը դեռևս չի արձագանքել COP-29-ին մասնակցելու հրավերին, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ցավով պետք է նշենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս չի արձագանքել COP-29-ին մասնակցությանը», - ասել է Հաջիևը՝ նշելով, որ Բաքուն հրավերներ է ուղարկել Կոնվեցիայի մասնակից բոլոր 198 կողմերին։

«Ադրբեջանական կողմը պայմաններ է ստեղծել Կոնվենցիայի անդամ բոլոր կողմերի համար։ Չնայած հայկական կողմը գրանցված է, սակայն Հայաստանից ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել», - նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նախօրեին «Ազատության»-ն ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա՝ մասնակցել Բաքվում մեկնարկած Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի վեհաժողովին, թե՝ ոչ, և ինչ մակարդակով։

Նա շեշտեց, որ Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից։

«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ», - ասաց փոխարտգործնախարարը։

Բաքվում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի է պահվում, այդ թվում՝ Արցախի 8 նախկին ղեկավարները։

«Ազատության» հարցին՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ գերիների վերադարձի հարցը խնդիրների մի՞ խումբ է, Կոստանյանը պատասխանեց․ - «Այո»։

www.azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40