Դեսպանների այցը Շուշի միջազգային մարդասիրական իրավունքի, բարոյականության կոպտագույն խախտում է, գարշելի դրսևորում․ Դավիթ Բաբայան

12.07.2021 21:13
1209

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի միջազգային մարդասիրական իրավունքի, բարոյականության կոպտագույն խախտում է, գարշելի դրսևորում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման այցելություններն իրենք դատապարտում են։

«Նման այցերը նույնն են, ինչ լեգիտիմացնելը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, լեգիտիմացնելը Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ այդ եռադաշինքը։ Դրանց մեջ երկրներ կային, որ իրենց դրել են ժողովրդավարության ջատագովների տեղը։ Այդ այցելությունը ջնջում է այդ ամենը, սարսափելի հարված է նրանց վարկանիշին։ Ես չգիտեմ՝ խավիարի՞, թե՞ մանաթի ազդեցության տակ են գնացել, կապ չունի, պարզապես այդ քայլով ոտնահարել են մարդասիրական իրավունքը, հարվածել են իրենց երկրի վարկանիշին և լեգիտիմացրել են ահաբեկչությունը, ցեղասպան քաղաքականությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների և միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ այցելել էին Արցախի գրավյալ տարածքներ՝ Շուշի ու Վարանդա (Ֆիզուլի)։ Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Միջազգային դիվանագետներին ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշենք նաև, որ ուղևորությանը մասնակցում էին Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Չինաստանի, ճապոնիայի, Մալազիայի, Հարավային Կորեայի, Բելառուսի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ալժիրի ու այլ երկրների դեսպանները, ինչպես նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները։ Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել էին Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից:

Դավիթ Բաբայանը բարձր գնահատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանները չեն այցելել Շուշի, չեն մասնակցել այդ «ֆարսին» և «շոուին»։ «Սարսափելի տպավորություն եմ ստացել, բայց մենք չպետք է վհատվենք, այլ ընդհակառակը, պետք է պարզապես իմանանք, թե ով ով է»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանը երկրորդական համարեց այս իրավիճակում այն, որ նախկինում, երբ դեռ Ադրբեջանը Շուշին չէր գրավել, Հայաստանում հավատարմագրված այլ երկրների դեսպանները չեն այցելել հայկական քաղաք։

«Կարևոր է այն, թե ինչու են հիմա այցելել՝ իմանալով այս ամենը։ Այդպես լավ չէ, թող այցելեին հայ ռազմագերիների գնդակահարությանը։ Դա է, չէ՞ ստացվում։ Ինչո՞վ է դրանից տարբերվում նրանց մասնակցությունն այդ ամենին»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանն իր դժգոհությունը հայտնեց, որ Շուշի այցելել են նաև միջազգային կառույցներից ներկայացուցիչներ, նորից շեշտեց՝ իրենք դատապարտում են դա։ «Դա գարշելի խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի, բարոյականության»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը չպետք է արձագանքեր և դատապարտեր, քայլեր ձեռնարկեր դրա դեմ, Դավիթ Բաբայանն արձագանքեց, որ չի ցանկանում այդ դիսկուրսին մասնակցել։ «Այդ մասին պետք է հարցնել համապատասխան մարմիններին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե միջազգային համայնքն ինչ վերաբերմունք ունի հիմա՝պատերազմից հետո ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, ապա ըստ Արցախի արտաքին գործերի նախարարի, մի շարք երկրներ բացահայտորեն միշտ էլ պաշտպանել են Ադրբեջանին, մի շարք երկրներ եղել են անտարբեր, որոշներն են սատարել են Արցախին, կիսել են նրա ցավը։ «Միշտ այդպես է եղել»,- ասաց նա։

«Այս իրավիճակն էլ մի բան է, որ պետք է մեր աչքերը բացի։ Ադրբեջանցիները հիմա էլ լավ աշխատում են։ Նրանք կազմակերպված են, ունեն աշխարհաքաղաքական պայքարի մեծ փորձ։ Մենք նրանցից պետք է ինչ-որ բաներ սովորենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նմանվենք նրանց։ Մենք մեր քաղաքականությունը պետք է վարենք՝ մեր ազգային շահերից ելնելով։ Թող ոչ ոք էլ դրա հետ կապված չհամարձակվի իր դժգոհությունը հայտնել»,- ասաց նա։

Անդրադառնալով նորից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ այցի հրավերի մերժմանը, նրան, որ դա ադրբեջանական կողմը «դեմարշ» էր դա անվանել և հայտարարել, որ «Մինսկի խումբը վերջնականապես մահացել է», Դավիթ Բաբայանը նշեց, որ ամեն դեպքում ձևաչափի երկրները մնում են իրենց դիրքերում՝ հայտարարում են, որ պետք է շարունակվեն բանակցությունները։ «Մենք էլ ենք կարծում, որ դա ամենահարմար ձևաչափն է»,- ասաց նա։

Богатыри и Давид Сасунский: когда легенды говорят на одном языке

16.07.2026 15:10

Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի վարչապետ

16.07.2026 14:57

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16.07.2026 14:47

«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

16.07.2026 14:36

Թուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան

16.07.2026 14:26

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

16.07.2026 13:06

ՌԴ-ն և Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում․ Չինաստանի ԱԳՆ

16.07.2026 12:47

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

16.07.2026 12:25

Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»

16.07.2026 12:13

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

16.07.2026 11:36

«Հայաստան-Ռուսաստան հակադրության ամենածանր հետևանքները կրելու է հենց Հայաստանը

16.07.2026 11:30

«Ռուսաստանն այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը»

16.07.2026 11:21