Դիմավորեցին և մեծարեցին չեմպիոնին և մրցանակակրին

02.09.2024 11:40
911

2024 թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ քիքբոքսինգի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի քիքբոքսինգի ազգային հավաքականը: Հանրապետության դրոշի ներքո հանդես եկան Հայաստանի տարբեր մարզերի ուժեղագույն, այդ թվում Սյունիքի մարզի քիքբոքսինքի պատանի մարզիկները: Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» ակումբը (գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Արա Սարգսյան, մարզիչ ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյան) այդ կարևոր մրցմանը ներկայացել էր յոթ մարզիկով։ Նրանցից երկուսը հայրենի քաղաք վերադարձան մեդալներով և գավաթով։ Սերժ Պապյանը (մինչև 32 կգ քաշային կարգ) քիք լայթ մարզաձևում հաղթող դարձավ, իսկ լայթ մրցաձևում արժանացավ արծաթե մեդալի, Տիգրան Դավթյանը (մինչև 37 կգ քաշային կարգ) լայթ մրցաձևում կանգնեց պատվո պատվանդանի երրորդ հարթակին՝ ստանալով բրոնզե մեդալ։

Սեպտեմբերի 2-ին Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում փոքրիկ տոնախմբություն էր։ Ծափողջույններով և գոտեպնդող բացականչություններով կապանցիները դիմավորեցին Սերժին և Տիգրանին, նրանց մարզիչներին։ Տոնական սեղան էր բացվել. հնչեցին շնորհավորանքներ, բարեմաղթանքի խոսքեր մարզիկների և մարզիչների հասցեին։ Երախտագիտություն հայտնվեց ակումբի պատվավոր նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին և ընդհանրապես կոմբինատի ղեկավարությանը՝ մարզիկների և մարզիչների կողքին լինելու, միջազգային մրցաշարերի մասնակցությունը հովանավորելու համար։

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01