Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ

05.01.2022 17:18
1117

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախագծով սահմանվում է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ: ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին, իսկ հունվարին և մինչև հուլիսի 31-ը` զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները:

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

Նշյալ և դրան առնչվող դրույթները (տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում միասնական քննությունների հայտագրման և հաջորդ տարվա հունվար ամսին քննությունների անցկացման մասով) ուժի մեջ կմտնեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:

Հունվար ամսվա միասնական քննությունների հայտագրման և անցկացման ժամկետներն են՝

1) տվյալ տարվա դեկտեմբերի 15-25–ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրում.

2) տվյալ տարվա հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների միասնական քննությունների կազմակերպում:

Կկանոնակարգվեն ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն նաև բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող որակավորումը: Դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձնմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, ինչը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Նախագծով՝ 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների ընդունելության համար ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները: Լրացվել է նաև առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության հատկացրած պահուստային տեղերի հաշվին բուհ ընդունվելու արտոնություն տվող օլիմպիադաների շարքը՝ Ժաուտիկովյան, Մենդելեևյան և Մեգապոլիսների օլիմպիադաների շարքում ներառելով նաև Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01