Դիմում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին

08.09.2023 10:34
942

Հարգելի գործընկերներ

Արդեն բոլորիս հայտնի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը  բազմահազարանոց զորքեր և զինտեխնիկա է կուտակել ՀՀ և ԱՀ սահմաններին  և նախապատրաստվում է  անցնել լայնածավալ հարձակման, որի նպատակն է ՀՀ ինքնիշխան տարածքների հաշվին կյանքի կոչել իրենց վաղեմի Թուրանական երազանքը։

2023 թ. սեպտեմբերի 7-ի Կառավարության նիստի ժամանակ այս սպառնալիքի մասին բարձրաձայնեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2023 թ. սեպտեմբերի 7-ին մեր նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ, ԻԻՀ և ՌԴ առաջնորդներին՝ անհապաղ սկսել համատեղ արտապլանային զորավարժություններ Վայոց Ձորում և Սյունիքում՝ քաջ գիտակցելով, որ նման միջոցառումը կկանխի այն աղետը, որը ժամ առ ժամ սպառնում է մեր պետությանն ու ժողովրդին։

Ելնելով վերոգրյալից, դիմում ենք նաև Ձեզ՝ անհապաղ հրավիրել ԱԺ արտակարգ նիստ՝ ադրբեջանի սպասվող ագրեսիայի և հայ-ռուս-իրանական համատեղ արտապլանային զորավարժություններ անցկացնելու օրակարգով, իսկ վատագույն պարագայում՝ առաջարկվող օրակարգը քննարկել ԱԺ նախատեսված նիստերի ժամանակ:

Այլապես՝ այս ուղղությամբ անգործության դեպքում,  սպասվող աղետի ողջ պատասխանատվությունը կընկնի ՀՀ կառավարության և խորհրդարանական ուժերի վրա, այն ուժերի, որոնք այս ճակատագրական պահին կշարունակեն անտարբերությամբ նայել աշխարհաքաղաքական և ռազմական ազգակործան գործընթացներին։

 

Հայկական արժեքների պաշտպանության կամք հասարակական նախաձեռնություն

Երևան, 08.09.2023

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11