Դպրոցի տնօրեն դառնալու համար պետք է ավելի լուրջ նախապատրաստվել. Արայիկ Հարությունյան

23.10.2018 15:25
1326

Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չեն հաղթահարել: Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց կատարած այցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այս առնչությամբ նշել է, որ հավաստագրման քննություններում ընթացակարգային և բովանդակային փոփոխություններ  են կատարվել. «Մենք խստացրել ենք քննությունները,  փոխել ենք քննությունների անցկացման ձևը, հարցաշարերում որոշակի փոփոխություն ենք կատարել: Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձևական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի  տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն:  Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում և երբեմն կառավարման ոլորտի  տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին և պարտականություններին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով դպրոցական դասագրքերի խնդրին` նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի և Եվրոպական Միության աջակցությամբ այժմ մշակվում են նոր չափորոշիչներ, որից հետո անդրադարձ կարվի նաև նոր դասագրքերի հրատարակմանը. «Հանրակրթությունը պահպանողական ոլորտ է և այստեղ  փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Նոր ծրագրերի ներդրման և փորձարկման համար ամիսներ և տարիներ են պետք, մենք անելու ենք առավելագույնը, որ այդ գործընթացները հնարավորինս կարճ տևեն»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ որոշ առարկաների ծրագրերում հաջորդ ուսումնական տարվանից փոփոխություններ կլինեն:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Գերմանիա և Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին` նշելով, որ ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ` փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 

edu.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40