Դպրոցներում փոխադրական, նաեւ ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան

27.04.2020 15:32
1640

Եկել ենք եզրակացության, որ տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու եւ մայիսին եւս հեռավար կրթությունը շարունակվելու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել եւ նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաեւ քննարկում ենք ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսել, բայց էլի մայիսի ամփոփումից է կախված»,–ասաց նա։

Նախարարն անդրադարձավ դպրոցներում փոխադրական քննություններին. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4–րդ եւ 9–րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչեւ մարտի 13–ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում ե հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաեւ ավագ դպրոցի 10–րդ եւ 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով»։

Նախարարի խոսքով՝ դպրոցներում չեն իրականացվի նաեւ ավարտական քննություններ. «Ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով ինչ 4–րդ եւ 9–րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել, պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումը կատարվում եւ ատեստատները տրվում են մինչեւ մայիսի 25–ը։ Քոլեջների եւ ուսումնարանների ավարտական դիպլոմային պաշտպանություն եւ քննություններ չեն իրականացվում, ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։ Եթե սովորողը գնահատական չունի 2–րդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվում եւ դիպլոմները տրվում են միչեւ հունիսի 5–ը»։

Հարությունյանի խոսքով՝ քննությունների ժամանակացույցը պայմանավորված է նաեւ զորակոչի հետ. «Ավարտականների դեպքում մենք ունենք շատ կարեւոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը, մենք այնպես ենք անում, որ որեւէ ձեւ զորակոչին չխոչընդոտենք եւ խնդիրներ չստեղծենք։ Մեզ համար առաջնայինը եղել է դա, որ զորակոչին վնաս չտանք»։

news.am

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11