Դպրոցներում թույլատրվում է միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր․ Անահիտ Ավանեսյանի հրամանը

23.09.2021 14:54
1242

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 7-ին նոր հրաման է ստորագրել, որը վերաբերում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական դպրոցներում կիրառվող կանոններին։

Նախկինում գործող դրույթի համաձայն՝ սննդի ընդունումը կազմակերպվում էր դասասենյակում, օգտագործելով անհատական փաթեթավորված, կամ միանվագ օգտագործման պարագաներով սնունդ։

Սեպտեմբերի 16-ից ուժի մեջ մտած հրամանի համաձայն՝ նշված կետը փոփոխվել է։ Այժմ հաստատությունում սննդի կազմակերպման վայրում թույլատրվում է սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։ Բացառություն են մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այն հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների, որտեղ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը չի գերազանցում չորսը (հերթափոխով՝ սննդի կազմակերպման վայրում միաժամանակ մեկ դասարանի սնունդը կազմակերպելու պայմանով):

Այն դեպքում, երբ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը գերազանցում է չորսը, սննդի տրամադրումը կազմակերպվում է դասարաններում:

Հրամանը արդեն ուժի մեջ է մտել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40