Դպրոցներում ու բուհերում դասերը չեղարկվել են, մի մասում հեռավար են անցկացվում

21.02.2025 14:44
873

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այսօր ուսումնական հաստատությունների մի մասը հեռավար կաշխատի, մյուս մասում էլ դասերը չեղարկվել են:

ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ բժշկական համալսարանի դասապրոցեսն ու քննությունները չեղարկվել են.

«Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,-գրել է Մուրադյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ եղանակային պայմանների և այսօր սպասվող տեղումների պատճառով դպրոցներում դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով.

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ բոլոր գործատուներին հորդորել է հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար: Նա հայտնել է, որ այսօր սպասվում են ամենաառատ ձյան տեղումները:

Փետրվարի 20-ին Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Առատ ձյան տեղումների պատճառով երեկ մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար էր եղել: Սառած ճանապարհների պատճառով ավտոբուսների վարորդները հրաժարվում էին շարունակել երթևեկությունը և ուղևորներին իջեցնում էին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40