Դրական միավոր ստացած դիմորդներին առաջարկվում է առանց քննության ընդունվել բուհ

23.07.2020 10:25
4242

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև դիմել հեռակա համակարգով ընդունելության մրցույթին՝ պահպանելով դրական միավորը կամ այն բարձրացնելով։ Ընդ որում, դրական միավորներով նախընտրած ֆակուլտետ չընդունված շուրջ 739 դիմորդից շուրջ 550-ն արդեն դիմել է ընդունելության լրացուցիչ փուլին, որն անցկացվում է ըստ առկա թափուր տեղերի։ Գնահատման և թեստավորման կենտրոնը, նախարարության առաջարկով, այժմ քննարկում է լրացուցիչ փուլին դիմելու ժամկետը երկարաձգելու հարցը։ Լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո դրական միավորներ ստացած, սակայն նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդները կարող են դիմել բուհերի հեռակա համակարգում սովորելու, որտեղ ևս, ինչպես նշել է նախարարի տեղակալը, ընդունելությունն այս տարի նախարարության միջնորդությամբ կատարվելու է մեկ քննությամբ։ Փաստացի դրական միավոր ստացած դիմորդները կարող են առանց քննության ընդունվել նաև հեռակա համակարգ՝ ներկայացնելով ԳԹԿ-ի տրամադրած դրական միավորի հավաստագիրը։

Ընդհանուր առմամբ, այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 13 հազար դիմորդ, 2200-ը ստացել է անբավարար` դուրս մնալով մրցույթից։

Նախարարի տեղակալը դիմորդներին և նրանց ծնողներին պարզաբանել է, որ մասնագիտությունների մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։ Ընդունելության նոր կարգը հաստատվել է ընդունելության
քննությունների մեկնարկից մոտ մեկուկես ամիս առաջ։

Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթում չհաղթած դիմորդների համար մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր։

Ընդունելության կարգը տեղադրված է եղել dimord.am էլեկտրոնային հարթակում, որի միջոցով կատարվել է ընդունելության դիմումների հայտագրումը։ Բոլոր դիմորդները ընդունելության հայտ ներկայացնելուց առաջ հավաստել են, որ ծանոթացել են ընդունելության կարգին և, ըստ այդմ համաձայնել են, որ տեղյակ են առաջին հայտի գերակայության իրավակարգավորմանը։ Բացի այդ՝ առաջին հայտի գերակայության մասին կատարվել է հանրային պատշաճ իրազեկում․ այդ մասին բազմիցս հրապարակավ խոսել է ԿԳՄՍ նախարարը, ԳԹԿ ներկայացուցիչները, նախարարության տարբեր պաշտոնյաներ, ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են թեմային։

Անդրադառնալով դիմորդների ներկայացուցիչների առաջարկությանը, որ կառավարությունը դրական միավորներ ստացած դիմորդներին կարող է ավելացնել լրացուցիչ տեղեր՝ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը նշել է, որ ի սկզբանե տրամադրվել են առավելագույն թվով տեղեր՝ հաշվի առնելով բուհերի լիցենզիաներով սահմանված տեղերի քանակը։

Դիմորդների ներկայացուցիչները խոստացել են իրենց առաջարկը գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12