ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ԵԿՄ-ՈՒՄ

29.12.2022 15:52
3179

Երկրապահ կամավորականների միության Գորիսի և Սիսիանի վարչական շենքերը ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանի նախաձեռնությամբ մեծ փոփոխություններ են կրել:

2019 թվականին ԵԿՄ Սյունիքի հիմնանորոգված գրասենյակի շենքի առջև տեղադրված հուշատախտակի և հուշաղբյուրի՝ հանդիսավորությամբ տեղի ունեցած բացմանն անդրադարձել են  լրատվամիջոցները:

Եռամյա ժամանակաշրջանում հերոսների հիշատակը հավերժացնող ցուցասրահին, ցավոք, գումարվեց 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված անկյունը:

ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահի անմիջական հովանավորությամբ  վերջերս կատարվել են նաև տարածքի բարեկարգման այլ աշխատանքներ. սալիկապատվել են հատակները, անց է կացվել ջեռուցման համակարգ, ձեռք է բերվել կահույք: Այս ամենը՝ ԵԿՄ Սյունիքի մասնագետ-շինարար կամավորականների ջանքերով, ովքեր իրենց կարողությունները նվիրել են Սյունիքի զոհված հերոսների սրբօջախին  և կամավորականների իրենց տանը:

Ներկայումս նրանք, այլ կամավորականների հետ, այնտեղ են՝ թշնամուն դեմ հանդիման՝ սահմանում:

Սյունիքի երկրապահ կամավորականների համար, հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու նպատակով, գնվել և բլինդաժներ են ուղարկվել տնտեսական անհրաժեշտ պարագաներ, տաք հագուստ, կապի միջոցներ, մորթե հաստ միջադիրներով զինվորական սապոգներ, ծխախոտ, անձրևանոցներ, ձմեռային քնապարկեր, գլխարկներ, ձեռնոցներ:

Վաչե Մկրտչյան 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40