Դրոշի օրն ի՞նչ կապ ունի, չպետք է սիմվոլիզմով տառապենք ու չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք. Դավիթ Բաբայան

09.11.2020 14:34
4883

«Իրավիճակն անփոփոխ է։ Շուշին դարձել է մարտադաշտ, ակտիվ գործողությունների թատերաբեմ։ Մայրաքաղաք Ստեփանակերտն այսօր առավոտից բազմաթիվ անգամ ռմբակոծվել է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հայկական կողմը խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարք, Ադրբեջանն ունի այլ կորուստներ ևս. «Արմատական փոփոխություն չկա, պատերազմն ընթանում է իր ողջ ուժգնությամբ։ Բնական է, որ ճակատի այլ մասերում ևս հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դրոշի օրվա հետ կապված քննարկումներին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ընդհանրապես արդեն ժամանակն է, որ մարդիկ վիրտուալ կյանքով չապրեն։ Մենք պետք է ճիշտ գնահատենք, թե ում հետ գործ ունենք։ Դա աննորմալ, հայատյաց, նացիստական, բայց լավ կազմակերպված երկիր է։ Ի՞նչ կապ ունի դրոշի օրը։ Այն երկիրը, որը սիմվոլիզմով է տառապում ու դրա համար բազմաթիվ զոհեր տալիս ինչ-որ մեկի ամբիցիաները բավարարելու համար, կայացած երկիր չէ։ Մենք պետք է հասկանանք, որ ի դեմս Ադրբեջանի՝ գործ ունենք, դժբախտաբար, կայացած ու պատրաստ երկրի հետ։ Դրոշի համար մի միլիոն զոհ տան, ինչ է, թե դրո՞շ տնկեն։ Ով դրանով զբաղվի՝ առաջին հերթին նրան պետք է գլխատենք։ Առաջինը մարդկային կյանքերն են։ Թշնամին շատ պատրաստված է։ Ես չեմ կարծում, թե նրանք սիմվոլիզմով են տառապում։ Այո՛, կուզենային այդ օրն ինչ-որ բան անել, բայց եթե դա չի ստացվում, չպետք է ընկնենք մեկ-երկու անձնական ամբիցիաները բավարարելու համար հազարավոր զոհեր տանք։ Ընդհակառակը՝ դա խոսում է պետության չկայացվածության մասին։ Մենք՝ ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք հայատյաց, ցեղասպան, բայց, դժբախտաբար, պատրաստված երկրի հետ։ Դա միշտ պետք է հասկանանք ու չմոռանանք։ Երբ մոռանում ենք՝ իրականությունից կտրվում ենք, ինչը բերում է արյան ու հազարավոր զոհերի»։

Խոսելով համացանցում տարածված այն առաջարկությունների մասին, թե նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պետք է Շուշիից ուղիղ եթերով դիմի ժողովրդին, Դավիթ Բաբայանն ասաց. «Հերիք է ամեն ինչ վերածել PR-ի։ Մենք պետք է կատարենք առաջադրանք, էֆեկտիվ ու պլանավորված։ Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ուղիղ, ի՞նչ Շուշի։ Կստացվի՝ կանենք, բայց դա չպետք է լինի գերնպատակ, ու դրան չպետք է ծառայեն մարդկային կյանքերը»։

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58