Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում

30.09.2026 15:32
326

The Times of Israel-ը հաղորդում է, որ Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը նախ հաղորդել է 7700 կոդը՝ միջազգային աղետի ազդանշանը, ապա՝ 7500 կոդը, որը վկայում է առևանգման կամ չարամիտ միջամտության մասին։ Անձնակազմի հետ կապը կորել է, և ինքնաթիռը շեղվել է դեպի Սաուդյան Արաբիա։ Հայտնի էր, որ օդանավում եղել է 174 ուղևոր, այդ թվում՝ 27 երեխա։

Իսրայելի իշխանությունները հրավիրել են անվտանգության արտակարգ խորհրդակցություն և օդ են բարձրացրել երկու կործանիչ։ Սակայն լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ աղետի ազդանշանը առաջացել է օդաչուների միջև ծեծկռտուքի պատճառով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ միմյանց են բախվել ռուս և ուկրաինացի օդաչուները, նրանց միջև վեճ է ծագել, որը հանգեցրել է ֆիզիկական բախման և շարունակվել է այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկը կորցրել է գիտակցությունը։

Ըստ BBC-ի՝ Flydubai ավիաընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը, հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ «անվտանգության հետ կապված որևէ միջադեպ չկա»։

Ըստ Ynet-ի՝ ինքնաթիռն այժմ անվտանգ վայրէջք է կատարել Տաբուկի օդանավակայանում։

Ավելի ուշ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, թե օդանավի հարձակվող՝ երկրորդ օդաչուն եղել է Օմանի քաղաքացի, իսկ օդանավի տուժած հրամանատարը՝ ԱՄԷ քաղաքացի: Ըստ աղբյուրների՝ բախումը հնարավոր է եղել դադարեցնել օդանավում որպես ուղևոր գտնվող այլ օդաչուների միջամտության շնորհիվ: Իսրայելական լրատվամիջոցների համաձայն՝ օմանցի օդաչուն այժմ հարցաքննվում է: Հրեական պետության ուժային կառույցները չեն բացառել ահաբեկչության փորձի վարկածը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40