Դուք մոտենում եք վտանգավոր եզրագծի. Շահնազարյանի կոչը Փաշինյանին և Վանեցյանին

23.09.2019 22:02
1252

ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ) նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը ուղերձով է հանդես եկել, որով կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վերջ դնել միմյանց հանդեպ հրապարակային մեղադրանքներին, քանի որ նրանք մոտենում են վտանգավոր եզրագծի։

«Պարոն Փաշինյան, պարոն Վանեցյան, ակնհայտ է, որ դուք մոտեցել եք արդեն մի սահմանագծի, որից այն կողմ մեծագույն վտանգ է։ Այս սահմանագիծը, որին դուք արդեն հասել եք, այն եզրագիծն է, որից հետո պետության շահն է։ Ձեզ համար էլ պետք է ակնհայտ լինի, որ միմյանց դեմ ուղղված այս խաղում ձեզնից ոչ մեկը չի շահելու, առավել եւս, չի հաղթելու. երկուսդ էլ կորցնելու եք, բայց այդ գործընթացի շարունակության դեպքում անդառնալի կորուստներ կարող է ունենալ մեր պետականությունը։  Դուք զբաղեցրել եք եւ զբաղեցնում եք երկու կարեւորագույն պաշտոններ. հստակ պետք է գիտակցեք, որ թե դուք, թե այդ պաշտոնները  զբաղեցրած բոլոր ձեր նախորդները ՝ սկսած խորհրդային ժամանակներից, տիրապետում են տեղեկատվության այնպիսի հսկայական ծավալի, որ անգամ դրա փոքր մասի արտահոսքը կարող է բերել մեծ ցնցումների, որից միանգամից կարող են օգտվել մեր հակառակորդներն ու արտաքին ուժերը։  Պարոնայք, ես ձեզ կոչ եմ անում ամբողջովին գիտակցել այդ պատասխանատվությունը, որ կա ձեր վրա, փակել այդ թեման, վերջակետ դնել։

Դուք հստակ պետք է գիտակցեք, որ, հանգամանքների բերումով, զբաղեցնելով այդ պաշտոնները, պետականության հանդեպ ձեր պատասխանատվությունը չի ավարտվել , կամ չի ավարտվելու ձեր պաշտոնանկությամբ։ Դուք դատապարտված եք այդ պատասխանատվությունը կրել ողջ կյանքում, ապրել այդ պատասխանատվությամբ։ Ոչ մի քաղաքական պայքար չի կարող լինել անսահմանափակ։ Կուսակցական եւ անձնական շահերից միշտ վեր պետք է լինի պետականության շահը։ Ես վստահ եմ, որ դուք գիտակցում եք, որ պաշտոնները, պաշտոնավարումը ժամանակավոր են, իսկ պետությունը, որը բացարձակ արժեք է, մշտական է։ Ինչքան էլ զարմանալի լինի շատերի համար, ես հուսով եմ, որ պատասխանատվությունը ձեր մեջ կհաղթահարի ամեն ինչ, կհաղթահարի ձեզ շրջապատողների ցանկությունը եւ ոգեւորությունը շարունակել այս ամենը։ Ես ձեզ կոչ եմ անում դնել վերջակետ, թեման համարել փակված» ,– ասված է նրա ուղերձում։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40