«Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն, թե՞ ապագան», «ես ԿԸՀ նախագահն եմ». Մուկուչյանը՝ Աննա Մկրտչյանին

13.09.2021 14:01
1179

Խորհրդարանում այսօր քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին հաղորդումը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, նշեց՝ նախընտրական ողջ ժամանակահատվածում պրոֆիլակտիկ այցեր, զրույցներ էին իրականացվում մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն իշխող ուժի հետ այդպիսի այցեր չեն իրականացվել: 

«Ձեզ չի՞ անհանգստացրել այս հանգամանքը, թե ինչո՞ւ համատարած չի այդ պրոֆիլակտիկան»,- հետաքրքրվեց պատգամավորը: 

Պատգամավորը խնդրեց Տիգրան Մուկուչյանին մեկ այլ հարցի էլ պատասխանել.

«Ո՞ր ընտրություններն են, ի վերջո, կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որ մենք, ի վերջո, հասկանանք՝ դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք»,- ասաց պատգամավորը:

«Ես ԿԸՀ նախագահն եմ»,- ի պատասխան Աննա Մկրտչյանի հարցի՝ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանը, պատասխանելով նույն խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Հայկ Մամիջանյանի հարցին, որը վերաբերում էր ընտրախախտումներին, շեշտեց, որ իր պաշտոնավարման ընթացքում անցկացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին: 

«Բոլոր ընտրությունների հետ կապված էլ իմ կարծիքը ներկայացրել եմ: Այս դահլիճում տարբեր թվականներին համապետական ընտրություններից հետո, ինչու չէ, նաև ՏԻՄ ընտրություններից հետո ներկայացվել են նմանատիպ տարբեր գնահատականներ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ իմ կարծիքով՝ իրականացված ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին»,- ասաց Մուկուչյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40