Ձայնդ միշտ լսելի լինի, ներկայությունդ՝ սպասված

19.01.2026 14:48
784

Հունվարի 18-ին երաժշտագետ, դիրիժոր, հասարակական գործիչ, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան) դարձավ 80 տարեկան։

Մաեստրոն, բնակվելով Երևանում, սերտորեն կապված էր և է Կապանի, մանավանդ քաղաքի երաժշտական ուսումնարանի (այժմ արվեստի պետական քոլեջ) հետ։ Մանկավարժական գործունեություն ծավալելուց զատ՝ այդ կրթօջախում է ստեղծել հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը՝ որպես ինքնագործ խումբ։ Դրանից զատ՝ Կապանում պրեմիերաներ էին լինում։ Օրինակ, Բախի «Չարչարանքներ՝ ըստ Հովհաննու» պասիոնը հատվածաբար կատարվել է Կապանում՝ հանրապետության ճանաչված երաժիշտների հետ։

1970-ական թվականների կեսերին, նաև շնորհիվ մաեստրոյի, Կապանում ստեղծագործական մթնոլորտ էր տիրում։

Դանիել Երաժիշտի մի այցը հարազատ քաղաք ևս հիշարժան է, Կապան էր այցելել երաժշտական ուսումնարանի հիմնադրման 40-ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու՝ Հայհամերգի «Շարական» համույթի հետ։ 2005 թ․ հոկտեմբերի 16-ին Գարեգին Նժդեհի հուշահամալիրում «Շարականը» առաջին անգամ կատարել է նրա հեղինակած «Գարեգին Նժդեհ» երգը։ Նրա այդ ստեղծագործությունը մկրտություն ստացավ իր պաշտելի Խուստուփի հայացքի ներքո։

Երբեք ուշ չէ շնորհավորելու համար։

Մեծահարգ Դանիել Երաժիշտ, շնորհավորում ենք ծննդյանդ ութ տասնամյակով չափվող տարեդարձիդ առիթով, մաղթում ենք ամուր առողջություն, ստեղծագործական թարմ ներշնչանքներ, հոգսերից զերծ առօրյա։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40