Ձեր պատվավո՛ր 70-րդ տարեդարձը շնորհավո՛ր, Սյունյաց աշխարհի պետականամե՛տ զավակ Սամվել Սյունեցի (Սամվել Լազրի Ալեքսանյան)

26.01.2026 10:12
852

Անպարտելի դրոշակ ունեցող Սյունյաց աշխարհը Ձեր արյան, սրտի և ուղեղի մեջ կրող Սամվել Սյունեցի

20-րդ դարավերջի 90-ականների սկզբին Դո՛ւք, Ձեր և հերոս հայ քաջորդիների անձնազոհության, նվիրումի և խիզախության շնորհիվ, վերականգնեցիք hայոց անկախությունը, և անկախության օրհնյալ զարթոնքի ուժով՝ վերականգնեցիք դարերով կորստյան մատնված հայոց փառքի դափնիները՝ հայ ժողովրդի համար ապահովելով ազգային դիմադրության ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ:

Ձեր չերկրորդվող գրչով Դո՛ւք կերտում եք հայրենիք պահող զինվորի, հոգատար բժշկի, իր հայրենակցի տունը կառուցող շինարարի, պետության ճակատագրով մտահոգ պաշտոնյայի և, պարզապես, հայոց հայրենիքի հայրենատեր քաղաքացու կերպարները:

Ձեր փորձառու գրիչը չջարդվող վահան է՝ միշտ մարտնչելու համար մեր սուրբ հայրենիքի բոլոր թշնամիների դեմ՝ պաշտպանելով Հայաստանն ու հայ ժողովրդին։

Հայերիս կողմից ի սկզբանե սրբացված մտավորականի Ձեր վաստակած կոչումով և Ձեր անբասիր վարքագծով՝ հայոց հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեծ հավատ ու վստահություն եք հաղորդում ներկա և եկող սերունդներին՝ ապագայի Հայաստանի ավելի հզոր քաղաքացուն։

Այսօր Դո՛ւք Սյունյաց մարտունակ ոգու կենդանի վկայությունն եք, սյունեցու և Սյունիքի ուժն ու զորությունը կրող անհատներից մեկը, և տասնամյակների Ձեր փորձով Դո՛ւք եք նաև Սյունյաց անառիկ բերդը պաշտպանողը։

Ձեր միտքը, խոսքն ու գործը սյունիքո՛տ են, Դուք ապրում եք Սյունիքո՛վ, Դո՛ւք եք Սյունիքի իրական արժանապատվության մերօրյա կրողը։

Պատմական այս ժամանակաշրջանում, երբ Սյունիքը կանգնած է մահացու մարտահրավերների առջև, նաև Ձե՛զ է տրված սյունեցիներին առաջնորդելու ու Սյունիքը կործանումից փրկելու առաքելությունը, ինչին էլ մեծ ոգևորությամբ սպասում են բազում հայրենասեր սյունեցիներ՝ պատրաստակամ՝ Ձեզ հետ միասին Սյունիքը մաքրել բոլոր տեսակի թշնամիներից, կեղծիքներից ու կեղծավորներից, անարդարությունից ու առավել վտանգավոր դարձած հուսահատությունից և անորոշությունից։

Սյունյաց աշխարհի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է․ Դո՛ւք անգերազանցելի եք, չերկրորդվող տեսակ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում։

«Սյունյաց արծիվներս» և «Հայոց արծիվներս» հպա՛րտ ենք, որ ականատեսը և ուղեկիցն ենք Ձեր անցած փառավոր ճանապարհի։

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության, 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան 1-ին պատերազմների կամավոր մասնակից «Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի և անձամբ իմ անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Ձեր պատվավո՛ր 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, Սյունյաց անխախտ լեռների համառություն և Սյունյաց հերոսների անդավաճան ոգու ուժ։

Հա՛յն ունի երկու հավատ՝ Աստվա՛ծ և Հայաստա՛ն, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն Ձեր արյան մեջ, Ձեր սրտում և Ձեր գործերում։

Աստվածահավա՛տ և սյունիքապա՛շտ Սամվել Սյունեցի, թո՛ղ Բարձրյալը միշտ լինի Ձեզ ուղենշողը և առաջնորդողը:

 

Խորին հարգանքով՝

Խաչիկ Ասրյան,

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան 1-ին պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

26.01.2026 թ.

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40