Ձեր «վստահելի գործընկեր» Ալիևը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա. ԵԽ պատգամավորը կշտամբել է Եվրահանձնաժողովի նախագահին

15.09.2022 16:18
1249

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրամիությանը, կշտամբել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ համագործակցության համար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Պատգամավորը, խոսքն ուղղելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, մասնավորապես ասաց՝ չգիտի, թե ինչ ասի ԵՄ-ի վիճակի մասին, իրենց պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, հիմա նա գտել է մեկին՝ Ալիևին, ով դաժան պատերազմ է վարում:

«Եթե նույնիսկ գերմանական լրատվամիջոցները լուռ են, «նավթային բռնապետությունը», որին դուք բնութագրել եք «վստահելի գործընկեր», հարձակվել է  ժողովրդավարական Հայաստանի վրա: Վերջիվերջո, մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է՝ ժողովրդավարության, մամուլի և քաղաքացիական ազատության առումով: Ալիևն առաջին տեղում է միայն, երբ խոսքը վերաբերում է Քրիստոնեադեմոկրատական  միության կոռումպացված գործիչներին կաշառելուն: Եվ, երբ դուք այստեղ սկսեցիք ձեր ծառայությունը, ես պարզապես կարծում էի, որ դուք ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, մինչդեռ պարզվեց, որ դուք նաև  տպավորիչ կերպով զուրկ եք բարոյականությունից»,-շեշտեց Զոննեբորնը:

Նա հավելեց՝ չգիտի, թե այլևս ինչ ասի Եվրամիության վիճակի մասին: «Միայն մի բան՝ չպետք է թողնենք Եվրոպան «լեյեններին»,-եզրափակեց գերմանացի պատգամավորը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40