Ձերբակալված ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի և ռադիո Sputnik Արմենիա-ի սյունակագրի ձերբակալությունը մեկնաբանել է Մարիա Զախարովան

07.09.2023 23:29
1361

Երեկ երեկոյան Գորիսում բերման են ենթարկվել ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և ռադիո Sputnik Արմենիա-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանը, նրանք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում։

իրավիճակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չեմ բացառում, որ սա հերթական սադրանքն է՝ կապված Երևանում անցկացվող ռուս-հայկական մեդիա համաժողովի հետ։ Նրանց սադրանքը, ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես փչացնել հարաբերությունները մեր երկու երկրների միջև։ Իսկ Արեւմուտքը մեծ գումարներ է ներդրել դրա համար։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում ակտիվացել են այդ ուղղությամբ աշխատող ուժերը։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ իշխանությունը, որը եկել է «խոսքի ազատությունը բոլորի բացարձակ իրավունքն է» կարգախոսի ներքո, կթուլատրի լրագրողների հետապնդումը և կարգելափակի տեղեկատվության տարածումը», - գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Նա նաև մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Ես ոչ կոռեկտ ցանկացած մեկնաբանություն դատապարտում եմ, նաև հարգում եմ կարծիք արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը: Ինչպես տեսնում եք, Հայաստանում նույնիսկ ֆեյքերի կարծիք արտահայտելու իրավունքը լրջորեն պաշտպանված է»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40