Ձեռնարկությունը ձեռք է մեկնում դպրոցին

23.11.2016 12:44
2224

2012-ից ի վեր Կապանի լեռնահարստացման կոմբինատը (մինչեւ այդ «Դանդի փրիշս մեթալս քոմփանի» ՓԲԸ) մշտապես աջակցել է Գեղանուշի միջնակարգ դպրոցին եւ գյուղին՝ որպես ազդակիր համայնք: Դեռեւս 2012-ին սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգվել էր դպրոցի մարզադահլիճը, բայց մարզագույքի խնդիր կար, որ լուծվեց կոմբինատի միջոցներով: Վերջին չորս տարվա ընթացքում ձեռնարկության օժանդակությամբ (շինանյութի եւ գույքի ձեւով) վերջնական տեսքի եկավ դպրոցի ուսումնական զենքի պահպանման սենյակը, վերանորոգվեց դահլիճի բեմահարթակը, արհեստանոցի մի մասում կոմբինատի տրամադրած շինանյութով կառուցվեց խոհանոց, որի շնորհիվ կրթօջախի տարրական դասարանների 15 դպրոցական օրական մեկ անգամ անվճար ստանում է տաք սնունդ, բարեկարգ տեսք ունեցավ նաեւ ուսուցչանոցը:

Այս տարում կոմբինատի ղեկավարությունը համայնքի եւ կրթօջախի համար լուծեց հրատապ հարցերից մեկը՝ ուղեւորափոխադրումների խնդիրը (Գեղանուշը մարզկենտրոնից հեռու է վեց կիլոմետր, համայնքն ունի 350 բնակիչ, դպրոց է հաճախում 51 երեխա): «Այսօր օրական երկու անգամ ավտոբուսն անվճար ուղերթ է կատարում, որից օգտվում են ե՛ւ համայնքի բնակիչները, ե՛ւ մանկավարժները, ե՛ւ դպրոցականները, ինչի համար երախտագիտություն ենք հայտնում կոմբինատի տնօրինությանը, քանզի եղել են դեպքեր, երբ գյուղացին փոխադրամիջոց չլինելու պատճառով հնարավորություն չի ունեցել նույնիսկ այցելել բժշկի», - տեղեկացնում է Գեղանուշի համայնքապետ Իվան Կոստանդյանը:

Նոյեմբերի 23-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը, տնօրենի տեղակալ Վահրամ Ավագյանը դպրոցում անցկացվող տասնօրյակի շրջանակում այցելեցին կրթօջախ, որի տնօրեն Գայանե Գրիգորյանը ներկայացրեց Գեղանուշի դպրոցի պատմությունը, անցած ուղին (կրթօջախը 115 տարեկան է), նրանում կատարված փոփոխությունները: Մարզադահլիճում հյուրերը դպրոցին հանձնեցին մարզագույք (ներքնակներ, գնդակներ, ցանցեր, ցատկապարաններ), ինչն անհրաժեշտ էր դպրոցականների մարմնակրթության գործը պատշաճ կազմակերպելու համար:

Կրթօջախի դահլիճում դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, մինչ այդ էկրանին ներկայացվեց հայ-ռուսական համագործակցությունը ռազմատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Միջոցառման ավարտին կրթօջախի տնօրեն Գայանե Գրիգորյանը պատվոգիր հանձնեց կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովին՝ դպրոցին մշտական աջակցության համար:

«Ներկայումս ընկերությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակում է 2017 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որտեղ կնախանշվեն կոնկրետ միջոցառումներ, եթե կրթօջախում ինչ-ինչ խնդիրներ ծագեն, կձգտենք անհրաժեշտ օգնություն ցույց տալ», - հրաժեշտից առաջ ասաց Դմիտրի Ուշկովը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40