Սիսիան քաղաքի 12654 ընտրողի քվեարկությունը կազմակերպելու համար համայնքում ձեւավորվել էր յոթ ընտրատեղամաս՝ N37/10-ից մինչեւ 37/16-ը:
Փետրվարի 18-ին քվեարկությանը մասնակցեց 7295 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 57.65%-ը:
145 քվեաթերթիկ անվավեր է համարվել:
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն ունի հետեւյալ պատկերը՝
- Բագրատյան Հրանտ՝ |
134 (1.87%), |
- Հայրիկյան Պարույր՝ |
76 (1.06%), |
- Հովհաննիսյան Րաֆֆի՝ |
3184 (44.53%), |
- Ղուկասյան Անդրիաս՝ |
19 (0.27%), |
- Մելիքյան Արման՝ |
18 (0.25%) |
- Սարգսյան Սերժ՝ |
3690 (51.61%), |
- Սեդրակյան Վարդան՝ |
28 (0.39%) |
Սերժ Սարգսյանը Սիսիան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանին գերազանցել է 506 ձայնով, սակայն յոթ ընտրատեղամասից երեքում (N37/10, N37/13, N37/14) եւ Շաքե գյուղում հաղթանակ չի արձանագրել: