Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34
555

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ այսօր քաղաքացիների տարեվերջյան ընդունելություն էր:

Շուրջ 66 քաղաքացի համայնքի ղեկավարին դիմել է հողհատկացման, կառուցապատման թույլտվության, ինքնակամ շինության օրինականացման, տանիքի վերանորոգման, կոմունալ-կենցաղային բազմաբնույթ խնդիրների լուծման, գույքահարկի, ուսման վարձավճարի, դրամական աջակցության, բնակարանով ապահովելու, իսկ մեծամասնությունը ինչպես միշտ՝ աշխատանքի տեղավորման հարցերով:

Քաղաքացիների դիմումների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր լուծում են ստացել տեղում՝ հանդիպման ժամանակ, իսկ որոշների առնչությամբ էլ Գևորգ Փարսյանը համայնքապետարանի համապատասխան բաժիններին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին տեղյակ պահել քաղաքացիներին:

Առիթը օգտագործելով՝ համայնքի բնակիչները նաև իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել համայնքի ղեկավարին՝ քաղաքը բարեկարգելու, այն գեղեցկացնելու ու, առհասարակ, ապրելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40