Հացը մեր հանապազօրյա

11.10.2021 14:21
1935

Այս գրառման համար նյութ դարձավ այն տխուր իրողությունը, որին ականատես եղա վերջերս: Օրերս փողոցով քայլելիս մատնաքաշ հացի մի մեծ կտոր տեսա՝ փոշու և աղբի մեջ: Ակամա հիշեցի Արցախյան պատերազմի մութ ու ցուրտ տարիները, երբ մարդիկ կտրոնով էին հաց ստանում: Դեռ ավելին, 1992 թվականի դեկտեմբերի 11 և 12-ին Կապանը ռմբահարվեց թշնամու ինքնաթիռների կողմից և քաղաքի Շահումյան փողոցում մարդիկ զոհվեցին՝ հացի համար հերթի կանգնած: Մի՞թե մոռանալ կարելի է, բայց այժմ թիվ մեկ սննդամթերքը ոտքի կոխան է դարձել…

Ֆրանսիացի ակնառու քաղաքական գործիչ և հռետոր Ժան Ժակ Դանտոնը այսպիսի միտք է հայտնել. հացից հետո կարևորը դպրոցն է: Տեսնու՞մ եք հացն առաջին պլանին է: Պատկերացնում եք՝ նստենք ճաշելու (կամ հացի՝ ինչպես ասում են ) և սեղանի վրա հաց չլինի: Տարեց մարդիկ, գետնին ընկած հաց տեսնելիս, կռանում , վերցնում էին և համբուրելով՝ մի բարձր տեղ դնում: Այդպիսին է մեծերի հարգանքը, եթե չասենք պաշտամունքը հաց հանապազօրյայի հանդեպ, իսկ նոր սերո՞ւնդը…

Որ հացը ամենակարևորն է, երևում է նաև լեզվական ոլորտում: Միայն <<Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան>>-ում (Երևան,1975) հաց գոյականի համադրությամբ 65 դարձվածաբանական միավոր հաշվեցի՝

մեկի հետ հաց կտրել-բարեկամանալ

հացով մարդ-հյուրասեր

հաց ու ջուր- ապրուստի միջոցներ

հացի խնդիր-ապրուստի, գոյության հարց

հացի քոռ-անհյուրասեր, ժլատ, ապերախտ

հացը կոտեմին հասցնել-հազիվ կարողանալ ծայրը ծայրին հասցնել

հացով տեղ-եկամտաբեր պաշտոն

հացը խլել- ապրուստի միջոցներից զրկել

հացի մեջ աղ չլինել-երախտիքը չիմացվել, չգնահատվել

Եվ այսպես շարունակ:

Իսկ բազում առած-ասացվածքնե՞րը հացի մասին, ահավասիկ՝ ծույլ մարդը երազում հաց չի տեսնում:

Եթե հետդ կռվողը քեզ քարով է խփում, դու նրան հացով խփիր:

Առակս զի՞նչ ցուցանե:

Փոքր – ինչ ուշադիր լինենք մեր մշտնջենական ուղեկից հանապազօրյա հացի հանդեպ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40