Ձնաբքի պատճառով արտակարգ իրավիճակը Սյունիքի մարզում պահպանվում է

12.02.2020 15:21
1262

Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ծառայություն են կատարում նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունն արդեն 3 ժամից ավելի է, ծառայություն է կատարում և նրանք այստեղ են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթոր Բաղդասարյանի կարգադրությամբ, Իսկ Ա, Բաղդասարյանին էլ նման հանձարարական է տվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրանց օգնությունը նույնպես իր դրական արդունքն է տալիս։ Մի քանի ավտոմեքենաներ ձնակույտի միջից դուրս են բերել Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները։

Այս պահին տեղի Ճանշինի տեխնիկան (գրեյդեր) աշխատում է, սակայն ուժեղ բուքը վայրկյանների ընթացքում ճանապարհը նորից դարձնում է անանցանելի։ Փրկարարների աշխատանքին օնլայն եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Սյունիքի մարզում։

Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չէին կարողանում տեղաշարժվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման մեջ հայտնված» քաղաքացիներն ասել էին. «Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնենք Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։ Զանգահարել ենք մի քանի կառույցների, բոլորը նույն խոսքն էին ասում՝ կմոտենանք, կմոտենանք, բայց այդպես էլ չտեսանք նրանց։ Մենակ գայի աշխատողների ենք տեսել, ովքեր էլ մեզ նման սառած սպասում են, թե Ճանշինը երբ կբացի ճանապարհը։ Այս պահին էլ դեռ գտնվում ենք Իշխանասարի խաչմերուկում։ Մի մասս էլ Գորիսից դեպի Սիսիան չենք կարողանում մոտենանք։ Ուզում ենք՝ պատկան մարմիններին տեղեկացնեք, որ ինչ վիճակ է տիրում այդ հատվածներում։ Սպասողների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ, նույնիսկ հղիներ»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22