Ձորագյուղի հնագույն «Սանգառ»-ում 3 դամբարան են քանդել եւ թալանել

31.08.2020 10:30
46568

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում օրեր առաջ անհայտ անձինք երեք դամբարան են քանդել եւ թալանել: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը, դեպքի մասին առաջինն ահազանգել է հուշարձանի տարածքի պահպանության պատասխանատուն:

«Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում, գյուղից մոտ 2 կիլոմետր արեւևմուտք գտնվող դամբարանադաշտում, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակում, անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են եւ թալանել երեք դամբարան: Պատմական միջավարի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունք: Այս տարվա ըբնթացքում, մոտ երկու ամիս առաջ հնագույն դամբարանի քանդման դեպք արձանագրվեց նաեւ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որի առթիվ քրեական գործ է հարուցված եւ կատարվում է նախաքննություն: Մի բան լավ է, որ վերջերս ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, պեղելով Շողակաթի թալանված դամբարանը, այնտեղից հնագիտական որոշակի արժեք ներկայացնող նյութեր դուրս բերեց:Ամեն կերպ հարկավոր է միահամուռ ու համատեղ պայքար տանել գանձագողության նպատակով մեր պատմական հուշարձանները տակնուվրա անող, պատմական կարեւոր արժեքները ոչնչացնող անձանց դեմ»,-նշեց Գոռ Գասպարյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40