Ձյան տակ մնացած եւ բուքուբորանի մեջ անօգնական վիճակում հայտնված ուղեւորներն օգնություն են հայցում. նրանց կյանքին վտանգ է սպառնում

30.01.2021 20:22
11589

Մ-2 մայրուղու Սդղի գյոլի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում ծանրագույն վիճակ է…

Տասնյակ մեքենաներ՝ ուղեւորներով, մնացել են ձյան տակ եւ չեն կարողանում առաջ կամ հետ շարժվել:

Սաստիկ բքի պատճառով մայրուղում տեսանելիություն չկա:

Կոչ ենք անում ԱԻՆ-ի մարզային կառույցին եւ տարածաշրջանային ստորաբաժանումներին, մարզային ու համայնքային իշխանություններին՝ առանց հապաղելու հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել մարդկանց կյանքը փրկելու համար:

Մայրուղուց ստացվող տեղեկությունների համաձայն՝ ուղեւորների մեջ կան կանայք եւ երեխաներ:

Եվ քանի որ մեքենաները ձնաբքի մեջ են  մի քանի ժամ շարունակ, ուստիեւ քիչ հավանական է, որ մեքենաներում եղած վառելիքը հերիքի եւս մեկ-երկու ժամ, ինչն ուղղակի թույլ չի տա մարդկանց դիմանալ սառնամանիքին…

Հ.Գ. 1

Հենց նոր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը տեղեկացրեց, որ ժամը 14-ից ոտքի են հանվել Գորիսի, Սիսիանի բոլոր փրկարարներն ու ճանապարհաշինական կազմակերպությունները, սակայն սաստիկ բուքը թույլ չի տալիս ձնամաքրման աշխատանքներ կատարել: Ուստի եւ խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են ձնաբքի մեջ եւ չեն կարողանում շարժվել՝ անպայման զանգահարել ԱԻՆ-ի մարզային վարչության պետ Արթուր Հարությունյանին՝ 093 60 56 45 հեռախոսահամարով եւ «Ոսմար» ՍՊԸ  տնօրեն Հարություն Ոսկանյանին՝ 098 00 90 06 հեռախոսահամարով ու տեղյակ պահել իրենց գտնվելու վայրի կոորդինատների եւ մեքենաներում գտնվող մարդկանց քանակի մասին:

-Մենք այդ կերպ կփորձենք մարդկանց դուրս բերել ստեղծված ծանր կացությունից,-ասաց Մելիքսեթ Պողոսյանը:

Հ. Գ. 2

Գորիսի Զանգեր կոչվող վայրից «Սյունյաց երկրի» հետ կապի մեջ է Մելիքսեթ Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Թոզ կապով՝ շրջանցող ճանապարհով, փորձ է արվում դուրս գալ Շինուհայրի խաչմերուկ:

Մարզպետը տեղեկացրեց նաեւ, որ գործողության մեջ են դրվում ՀՀ զինված ուժերի բանակային  1-ին կորպուսի տեխնիկական հնարավորություններն ու զինվորները:

Հ.Գ.3

Եռաբլրի սարահարթում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Փրկարարները, զինվորները եւ ճանապարհաշինարարները հաջողել են տարբեր տեղերից՝ շրջանցող ճանապարհով, մուտք գործել Մ-2 մայրուղու տարածք:

Ժամը 22-ի դրությամբ հնարավորություն է ստեղծվել ձնաբքի տարածքից դուրս բերել բազմաթիվ մեքենաներ: Իսկ այն մեքենաները, որ հնարավոր չէ դուրս բերել ձյան շրջափակումից, դուրս են հանվում ուղեւորները...

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40