Ձյունապաշտպան ցանցերի տեղադրում՝ Սյունիքի մարզպետի նախաձեռնությամբ

09.02.2017 15:23
4666

Մ-2 միջպետական մայրուղու՝ Շինուհայրի խաչմերուկից մինչեւ Գորայք համայնք ընկած հատվածի որոշ տեղերում ձմռան ամիսներին դժվարանցանելի վիճակ է ստեղծվում: Ձնաբուքը ձյունը լցնում է ճանապարհը՝ երբեմն կաթվածահար անելով երթեւեկությունը: Այդպիսի մի իրավիճակ ստեղծվեց անցյալ տարվա հունվարի 3-4-ին, երբ ձյան տակ մեքենաներ մնացին Շինուհայրի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում: Խորհրդային տարիներին ճանապարհի բքառատ հատվածներում փայտե ցանցապատնեշներ էին տեղադրված, որոնք ճանապարհը փոքրիշատե պաշտպանում էին քամու բերած ձյունից: Հետո այդ ցանցապատնեշները հուշ դարձան:

Ինչեւէ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության ոչ արտադրական շինարարության դեպարտամենտի ընթացիկ նորոգումների սպասարկման բաժնի աշխատողները փետրվարի 7-ից Մ-2 միջպետական ճանապարհի 227-228 կիլոմետրում (Շինուհայրի խաչմերուկի աջակողմյան հատված) սկսել են երկու մետր բարձրությամբ ձնապաշտպան ցանցերի տեղադրումը: Ինչպես տեղեկացրեց բաժնի պետ Համլետ Սողոմոնյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ փետրվարի 7-ից սկսել են ձյունապաշտպան պլաստմասայե ցանցերի տեղադրումը: Ընդհանուր ծրագիրն ընդգրկում է 25 կիլոմետր տարածություն, ցանցեր կտեղադրվեն տվյալ տարածաշրջանի ճանապարհաշինական ընկերության ցուցումով, ընդ որում՝ այժմ տեղադրվում են փորձնական՝ մեկ կիլոմետր տարածության վրա, եթե դրական արդյունք տա, ամռանը դրանց մասայական շինարարություն կիրականացնեն: Սկզբունքն այն է, որ աշնանը ցանցերը տեղադրվեն, իսկ գարնանը հանվեն: Անհրաժեշտության դեպքում ցանցապատնեշները կտեղադրվեն ճանապարհի երկու կողմում:

Բաժնի պետի փոխանցմամբ՝ գերմանական արտադրության այդ ցանցապատնեշները Ռուսաստանի Դաշնությունում քննություն են բռնել:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22