ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ

09.03.2019 22:59
1379

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի սպասվող հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մարտի 1-ի հայտարարության մեջ ողջունել էին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի՝ մոտ ժամանակներս Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպելու մտադրությունը:

«Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող մթնոլորտի պահպանության կարեւորությունը եւ շարունակում են դրական գնահատել ճակատային գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաեւ ողջունում են բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը:

Համանախագահները միաժամանակ կրկին վերահաստատում են լարվածության թուլացման եւ ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարեւորությունը: Այդ համատեքստում hամանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք ենթադրում են իրավիճակի էական փոփոխություններ տեղերում, որոնք նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության կամ ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:

Վկայակոչելով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի նկատմամբ հակասական հրապարակային որոշ հայտարարություններ, համանախագահները վերահաստատում են, որ արդար եւ տեւական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կլամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝

անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»,-նշվում է հայտարարությունում:

Համանախագահները նաեւ շեշտում են իրենց տեսակետն այն մասին, որ այս սկզբունքները եւ տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար եւ տեւական կարգավորման հիմքը եւ պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր մյուսների նկատմամբ գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը:

Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եւ ԱԳ նախարարների հետ եւ կոչ են անում առաջնորդներին առաջին իսկ հնարվորության դեպքում վերսկսել բանակցությունները բարի կամքի ոգով: Համանախագահների հովանու ներքո Բաքվի եւ Երեւանի շարունակական եւ ուղիղ երկխոսությունը շարունակում է վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացն առաջ տանելու կարևոր տարր մնալ:

Համանախագահները կշարունակեն ուղղակիորեն հակամարտության մեջ ներգրավված կողմերի հետ քննարկել համապատասխան հարցերը՝ խոստովանելով, որ նրանց տեսակետները եւ մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած համաձայնեցված լուծման  հաջողության համար:

«Համանախագահներն ընդգծում են, որ իրենց մանդատի համաձայն իրենք ամբողջությամբ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում կողմերին օգնություն ցուցաբերելու հարցում:

Համանախագահները նաեւ ամբողջությամբ իրենց աջակցությունն են հայտնում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի կարեւոր աշխատանքներին, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի կողմից»,-ասված է հայտարարությունում:

news.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08