ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը հունվար-ապրիլին 9,5 %-ով աճել է

15.07.2024 15:01
692

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրն, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9,5 %-ով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Կովկասյան ներդրումային համաժողովում։

«Ազգային վիճակագրական ծառայությունների նախնական տվյալներով՝ 2024 թվականի հունվար-ապրիլին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետությունների և ԵԱՏՄ-ի միջև փոխադարձ առևտուրն աճել է ևս 9,5 %-ով», - ասել է նա։

Վոլվաչը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի արտաքին առևտրում աճում է ԱՊՀ երկրների գործընկերների բաժինը։ 

«Եթե անցյալ տարի այդ բաժինը հասել է գրեթե 15 %-ի, ապա 2024 թվականի հունվար-ապրիլին այն արդեն գերազանցել է 16 %-ը: ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է գրեթե 6 %-ով, իսկ այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է ևս 9,5 %-ով, այսինքն՝ ավելացնում ենք ոչ միայն ծավալները, այլ նույնիսկ հիմնական մակրոտնտեսական և առևտրային ցուցանիշների աճի տեմպերը», - հավելել է փոխնախարարը։

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09