ԵԱԶԲ-ն նախատեսում է առաջիկա 2 տարում Հայաստանում կատարել 200-250 մլն դոլարի ներդրում

05.12.2024 15:11
591

Գնային ռազմավարության շրջանակներում ներդրումների առաջնահերթ ուղղություններն են ենթակառուցվածքը, կանաչ էներգետիկայի ոլորտը, թվայնացումը, դիվերսիֆիկացիան:

ԵԱԶԲ-ն ծրագրում է 2025-2026 թվականներին հայաստանյան նախագծերում ներդնել 200-250 մլն դոլար, հայտարարել է բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը Ալմաթիում 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ԵԱԶԲ-ն 2025 թվականին դիտարկում է Հայաստանի էլցանցերի հետ համագործակցությաննոր նախագծեր։ Բանկը նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը շարունակելու ներուժ է տեսնում:

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ գնային ռազմավարությունների շրջանակներում ներդրումների համար առաջնային ուղղություններն են ենթակառուցվածքը, կանաչ էներգետիկայի ոլորտը, թվայնացումը, դիվերսիֆիկացիան, տնտեսությունների մրցունակությունը:

«Հենց այդպիսի նախագծեր ենք իրականացնում Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում։ Այս տարի փոքր երկրներում պորտֆելն ավելացել է մինչև 436 մլն դոլարի։ Դա մեկուկես անգամ ավելի բարձր է այն տեմպերից, որոնք, ըստ ռազմավարության, մենք նախանշել ենք», - նշել է Պոդգուզովը։

Նա հայտնել է, որ բանկը 2024 թվականին ընդհանուր առմամբ իրականացրել է 30 նոր նախագիծ, ներդրումային պորտֆելը հասել է շուրջ 15,6 մլրդ դոլարի՝ ընթացիկ տարում ավելանալով 6%-ով:

«Ընթացիկ տարվա 11 ամիսներին բանկի կապիտալն աճել է 9%-ով՝ հասնելով 2,2 մլրդ դոլարի։ Բանկիներդրումների տարեկան ծավալը 2024 թվականին հասել է 2,3 մլրդ դոլարի», - ասել է Պոդգուզովը:

Ավելի վաղ Պոդգուզովը հայտարարել էր, որ պատրաստ են առաջիկա 3 տարում Հայաստանում կատարել մոտ 500 մլն դոլարի ներդրում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40