Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար. Արցախի ներկա կացությունը պարտադրում է մեզ լինել ավելի իմաստուն և միասնական. Արցախի թեմ

03.06.2023 15:56
1129

Սիրելի Հայրենակիցներ,

Սույն թվականի հունիսի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» հանրային շարժման հիմնադիր համաժողովը, որը առիթ է տվել տարատեսակ թյուր և անհարկի կարծիքների:

Իրապես Եկեղեցին քաղաքական հարթակ չէ և չի կարող սպասարկել որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի շահերը, բայց սրան զուգահեռ, Եկեղեցին ընդառաջ է գնում ցանկացած համազգային և հայրենանպաստ նախաձեռնության` լինեն դրանք անհատների, քաղաքական դերակատարների և թե՛ կուսակցությունների կողմից: Օրինակ, Արցախի թեմը մշտապես մասնակցում և առաջնորդում է Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած ապրիլի 24-ի ջահերով երթը, որովհետև դա համազգային միջոցառում է, և դրանով Եկեղեցին չի դառնում կուսակցական: Վերջերս վերոնշյալ շարժման անդամների կողմից կազմակերպվել է նաև ստորագրահավաք` «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, որին միացել են մեր Եկեղեցու բոլոր թեմերը, ավելի քան 400.000 հայորդիներ և սա նորից դուրս է նեղկուսակցական միջոցառում լինելուց:

Արցախի թեմը քաջատեղյակ է, որ ներկայումս ԱՀ Նախագահի կողմից հատուկ հրամանագրով արգելված են հավաքներն ու ցույցերը, եթե դրանք ուղղված չեն Արցախի ինքնորոշման հարցերին և չունեն համախմբման նպատակ, ուստի, ծանոթանալով վերոնշյալ հասարակական շարժման ծրագրերին և ազգային համախմբման նպատակներին, տվել ենք մեր օրհնությունն ու համաձայնությունը՝ եկեղեցու ներքնասրահում համաժողովը կազմակերպելու համար: Վստահաբար շարժման կազմակերպիչները ունեին հնարավորություն այլ՝ ավելի հարմար և լուսավոր դահլիճներում կազմակերպելու իրենց միջոցառումը, սակայն ցանկություն են հայտնել եկեղեցու օրհնությամբ սկսել իրենց նախաձեռնությունը, որը բնականաբար ողջունելի է:

Սիրելի հայրենակիցներ, եկեղեցին Աստծո տունն է, ու բաց է բոլորի համար, և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն: Արցախի ներկա կացությունը պարտադրում է մեզ լինել ավելի իմաստուն և միասնական, ուստի Քրիստոսի սիրո և օրհնության շուրջ համախմբումը վեր է ամեն տեսակ անձնական և նեղ խմբային շահերից:

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02