Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտել համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ․ Գարեգին Բ-ն՝ քաղաքական գործընթացներին միջամտելու մեղադրանքների մասին (տեսանյութ)

27.12.2020 17:56
3658

Ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են իրենց աջակցությունը հայտնելու եկեղեցուն՝ համացանցում հնչած սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։

Այս մասին Սուրբ Գայանե եկեղեցում պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով ի աջակցություն եկեղեցու կայացած ակցիային։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալը քաղաքական գործընթացներին միջամտել է գնահատվում, Վեհափառը նշեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգի ու շահերով։

«Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի ու հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը, սա չպետք է այլ մեկնաբանություն ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտել, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։ Եթե արտահայտած տեսակետն ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, ուրեմն աստվածահաճո է»,-ասաց նա։

Խոսելով եկեղեցու դեմ արշավի, հարձակումների մասին՝ Գարեգին Բ-ն անդրադարձավ 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերին։

«Որոշ անհատներ, որ ունեին դժգոհություն, ունեին կարծիք, տեսակետ, վերաբերմունք Հայոց հայրապետի, եկեղեցու վերին իշխանության նկատմամբ, արտահայտել են իրենց տեսակետն ու կատարել են այն, ինչ համարել են, որ պետք է թույլ տան իրենց»,-ասաց նա։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40