Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման. Մայր Աթոռի արձագանքը 2-րդ նախագահի առաջարկին

20.02.2022 18:59
3561

ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետին:

«ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Պատրաստակամության այս ոգին բխում է Հայոց Եկեղեցու կոչումից եւ ազգապահպան ու պետականակերտ պատմական փորձառությունից»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ առաջարկել էր Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրել հոգեւոր առաջնորդներից մեկին:

 «Եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։ Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով», - ասել էր նա:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40