Եկել է հայրենիքին ծառայելու ժամանակը

30.06.2025 15:20
704

Հայոց ազգային բանակի ամառային համալրման գործընթացը մեկնարկեց նաև մարզկենտրոնում։ Գարեգին Նժդեհի հուշահամալիրը հունիսի 30-ին մարդաշատ էր։ Կապանը բանակ էր ճանապարհում իր 47 զավակին, ովքեր պետք է փոխարինեն զինծառայությունն ավարտած իրենց ավագ ընկերներին։ Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին իրար։ Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը որոշակի կնիք է թողնում մարդկանց հոգեվիճակի վրա։ Ոմանք փորձում են թաքցնել հուզմունքը, բայց չի ստացվում․․․

Ժամը 11-ին սկսվում է օրվա խորհրդին նվիրված հանրահավաքը։ Հայրենիքի պաշտպաններին օրհնանքի խոսքեր է հնչեցնում Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը, ով զինակոչիկներին պատվիրում է արժանապատվորեն ծառայել հայրենիքին։ Զինվորացու տղաներին բարեմաղթանքներ են հղում Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Սյունիքի զինվորական կոմիսար, գնդապետ Վահրամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ զորակոչիկները հեշտությամբ կհաղթահարեն բանակային կյանքի առաջին դժվարությունները։ Բոլորի մաղթանքները բարի բառով են ավարտվում՝ բարի ծառայություն, բարի ճանապարհ, բարի վերադարձ։ Նաև հորդոր՝ հիշեք, որ տանը սպասում են ձեզ․․․

Օրը տոնական երանգներով լցրեցին Կապանի մշակույթի կենտրոնի երգիչ-երգչուհիները։ Գրկախառնություններից և բարի մաղթանքներից հետո զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսներն ուղևորվեցին հանրապետական հավաքակայան․․․

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40