«Եղանակն ամպամած էր, մենք չէինք կարող կիրառել անօդաչուներ». Զաքիր Հասանովը խոսել է Շուշիի օկուպացիայի մասին

26.06.2021 16:40
1273

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայի մասին: 

Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել էր, որ գործողության պլանավորման ու իրականացման ժամանակ հաշվի առնվի այն հանգամանքը, որ Շուշին «ադրբեջանական մշակույթի կենտրոն է», այդ պատճառով ադրբեջանական բանակը չէր կարող այնտեղ հրետանի կիրառել:

«Դա բարդացնում էր գործողության անցկացումը: Բացի այդ, եղանակն ամպամած էր: Այդ իսկ պատճառով Շուշիի գործողության ժամանակ չի եղել անօդաչուներ կիրառելու հնարավորություն, ինչը նույնպես դժվարություններ էր ստեղծում հետախուզության անցկացման համար»,- ասել է Հասանովը՝ հավելելով, որ հրետանին կիրառվել է Շուշի քաղաքի շուրջը, իսկ քաղաքին ու պատմական օբյեկտներին «հրետանային հարվածներ չեն հասցվել»:

Նա նշել է, որ «ինժեներական զորքերը կարճ ժամանակում ճանապարհ են կառուցել», «ինչը շոկ էր հայերի համար»:

«Նրանք սպասում էին մեր հարձակումը Շուշիի վրա այլ ուղղությամբ և կենտրոնացրել էին իրենց ուժերն այլ վայրում»,- ասել է Հասանովը:

Հիշեցնենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ԶՈՒ-ն: 

«Քաղաքացիական տեսանկյունից՝ պատերազմը Զինված ուժերի համար ինքնատիպ քննություն է: Մենք անցանք այդ փորձությունը, բայց թուրքական զինված ուժերը մեզ պատրաստեցին դրան: Խոսելով անցած տարի ռազմական համագործակցության մասին՝ պարոն նախագահն ասել է, որ միայն 2019 թվականին անցկացվել է 13 լայնամասշտաբ համատեղ զորավարժություն: Այս զորավարժություններն անցկացվել են այն պատճառով, որ Թուրքիայի զինված ուժերի սպաները մեր սպաներին օգնեն բարձրացնել իրենց մարտական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40