Եղած պաշարով փորձում ենք ապահովել անհրաժեշտ կալորիաների մինիմալ չափաբաժինը. մանկապարտեզի տնօրեն

25.08.2023 15:39
718

Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզը շրջափակման պայմաններում ունեցած սուղ հնարավորություններով շարունակում է կրթել ու դաստիարակել սաներին։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Ռենա Բարխուդարյանն ասել է, որ հասկանալի պատճառներով մանկապարտեզում երեխաների ճաշացանկը փոփոխության է ենթարկվել, սակայն սննդամթերքի եղած պաշարով փորձում են ապահովել կալորիաների և վիտամինների մինիմալ չափաբաժինը։

Нет описания.

««Արցախկաթ» ընկերության գործունեության դադարեցումից հետո կաթնամթերքը ճաշացանկում իսպառ վերացել է։ Մինչ այդ ամեն օր պարտադիր ստանում էինք կաթ, մածուն, կարագ, պանիր, կաթնաշոռ, ինչը շատ անհրաժեշտ է երեխաների համար։ Մի քանի օր առաջ հացի խնդիր կար, առավոտյան ժամը 08:00-ին ենք իմացել, որ հաց չի մատակարարվելու։ Բայց քանի որ հովհարային անջատումների պայմաններում մեր խոհարարները աշխատանքային ժամից ավելի շուտ են գալիս մանկապարտեզ, որպեսզի հասցնեն պատրաստել օրվա կերակուրը, այդ օրը ամենքս մեր տանը եղած հացից քիչ քանակությամբ բերել և արդեն իսկ պատրաստի ապուրի հետ բաժանել ենք երեխաներին։ Խնդիրն արդեն կարգավորվել է. քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել փռերի հետ, և հացն արդեն մատակարարվում է։ Սա էլ մեր խրամատն է, պետք է պայքարենք»,-մանրամասնել է Ռ. Բարխուդարյանը։

Նա իրազեկել է, որ խաղաղապահ զրակազմից թխվածք են ստացել և ընդգրկել այսօրվա ճաշացանկում. ամենայն հավանականությամբ` մեկ-երկու օր էլ կհերիքի։

Нет описания.

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից ամիսը մեկ անգամ ձեթ, շաքարավազ, ձավարեղեն են ստանում։ Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Նորագյուղ համայնքից բանջարեղեն եւ միրգ են ձեռք բերել. պաշարը կբավարարի մինչև ամսվա վերջ։ Միրգը մատուցում են թարմ, նաեւ կոմպոտ են պատրաստում երեխաների համար։ Ճաշացանկում պարտադիր է տավարի միսը։

«Քանի որ ներքաղաքային տրանսպորտը չի գործում, ծայրամասերում ապրող երեխաները չեն կարողանում հաճախել մանկապարտեզ: Դիմումներում էլ հենց այդ պատճառն է նշվում»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40