Էկոանկյունը կնպաստի բնապահպանական դաստիարակությանը

22.10.2019 17:06
1524

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Էկոկրթության իրականացում եւ էկոանկյունների հիմնում Կապան եւ Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր հունիսին։ Ծրագրի շրջանակում վրանային էկոճամբար էր կազմակերպվել Սոսիների պուրակում, Կապանի եւ Քաջարանի վեց դպրոցում ձեւավորվել են էկոանկյուններ, Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում՝ էկոպուրակ: Ծրագրի շրջանակում նշված դպրոցների կենսաբանության ուսուցիչները վերապատրաստում են անցել խնդրո առարկայի՝ բնապահպանությանն առնչվող, որից հետո ստացած գիտելիքները փոխանցել են դպրոցականներին:

 Հոկտեմբերի 21-ին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում  տեղի ունեցավ էկոպուրակի բացման արարողություն։ Այն սկսվեց դպրոցականների շուրջպարով, այնուհետեւ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի  Անուշ Արզումանյանը նորաստեղծ էկոպուրակում անցկացրեց հարցուպատասխան, անդրադարձ եղավ հայ արվեստագետների ստեղծագործություններում բնության պատկերմանը: Բնապահպանական բաց դասից հետո  «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը եւ Կապանի N 5 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանույշ Հարությունյանը շնորհակալություն հայտնեցին  «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի, «Խուստուփ»  հասարակական, բնապահպանական կազմակերպության՝ միջոցառմանը ներկա ներկայացուցիչներին, էկոլոգիական պուրակի ստեղծմանը նպաստած բոլոր անձանց: Ի դեպ,  համոզմունք հայտնվեց, որ էկոպուրակն ի վերջո կվերածվի էկոդպրոցի: Ի փաստումն այս ամենի՝ էկոպուրակում տնկվեց խորհրդանշական եղեւնի:

Միջոցառման մասնակիցներն այնուհետեւ եղան Գեղիի միջնակարգ դպրոցում, որտեղ էկոծրագրի շրջանակում բնապահպանական անկյուն է ձեւավորվել։ Կրթօջախի աշակերտները ներկայացրին «Իշխանը» բեմադրությունը, որում շոշափվում էին Սեւանա լճի բնապահպանական խնդիրները։

Ի դեպ, Գեղիի միջնակարգ դպրոցում մի հաճելի նորության ականատես եղանք. կրթօջախի ճաշարանը ժամանակակից պայմաններին համապատասխան նորոգվել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ֆինանսավորմամբ` «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագրի շրջանակում կառուցվել է ջերմոց, որում աճող բանջարեղենը կօգտագործվի աշակերտներին տրվող սննդի մեջ։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40